Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ-ում տեղի ունեցավ փախստականների եւ տեղահանվածների հարցերով աշխատաժողով [uri] => /news/workshop-on-the-issues-of-refugees-and-displaced-persons.html [id] => 548 ) 1
ՀԿԽԸ-ում տեղի ունեցավ փախստականների եւ...

ՀԿԽԸ-ում տեղի ունեցավ փախստականների եւ տեղահանվածների հարցերով աշխատաժողով

27.03.2023
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԿԽԸ-ում տեղի ունեցավ փախստականների եւ տեղահանվածների հարցերով աշխատաժողով
Մարտի 24-ին Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակում հրավիրել էր աշխատաժողով՝ «Փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ներառումը ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում» խորագրով:
 
Աշխատաժողովին մասնակցում էին ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը, ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ ԱրմենՂազարյանը, ՄԱԿ ՓԳՀ Գործառնական գծով ավագ ղեկավար Ալմազ Բերկուտովը, նշված նախարարությունների և ՀԿ-ների ներկայացուցիչներ:
 
Տիկին Աննա Եղիազարյանը՝ ողջունելով մասնակիցներին, նշեց.
- Բնակչության տեղաշարժի ուղղությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության ռազմավարական ուղղություններից է, և կազմակերպությունը՝ որպես Կառավարությանն աջակցող կառույց մարդասիրական ոլորտում մեծ դերակատարություն ունի փախստականների, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձանց, ապաստան հայցողների և տեղահանվածների մարդասիրական կարիքներին պատշաճ և համապարփակ արձագանք իրականացնելու գործում: Այդ ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ինչպես պետական շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, տեղական ինքնակառավարման մարմինների և այլն, այնպես էլ միջազգային գործընկերների, մասնավորապես՝ ՄԱԿ ՓԳՀ-ի հետ սերտ համագործակցությամբ: Շատ կարևոր է և շնորհակալ եմ այս հնարավորության համար՝ ունենալու նման ձևաչափով հարթակ, որտեղ կարող ենք բացահայտել, քննարկել առկա խնդիրները, առավել արդյունավետ համագործակցության ուղիներն ու համակարգումը, հատկապես՝ պետական մարմինների կառուցվածքային փոփոխությունների անցումային շրջանի համատեքստում:
 
ՀՀ ԱՍՀ նախարարի տեղակալ տիկին Աննա Ժամակոչյանն ասաց.
- Շատ արդյունավետ կլինի, որպեսզի մենք կարողանանք քննարկել աջակցության տրամադրման ամբողջ շղթան, քանի որ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում սոցիալական աջակցության գործառույթներ են փոխանցվում մեր նախարարությանը, և կարևոր է, որ պատրաստ լինենք դրանք իրականացնելու:
 
ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Արմեն Ղազարյանը ներկայացրեց ՀՀ սոցիալական պաշտպանության համակարգում ապաստան ստացած փախստականների, տեղահանվածների, երկարաժամկետ միգրանտների և հարկադիր վերադարձող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ինտեգրման կամ վերաինտեգրման իրավական հիմքերը և հեռանկարները՝ պետական քաղաքականության և ծառայությունների ներկա իրադրությունը՝ ըստ թիրախային խմբերի, զարգացման ուղենիշները:
- Փոխանցման գործընթացն արդես սկսված է, համոզված ենք, որ այս նոր ֆորմատով առավել արդյունավետ կգործենք, - շեշտեց նա:
ՄԱԿ ՓԳՀ Գործառնական գծով ավագ ղեկավար Ալմազ Բերկուտովը շնորհակալություն հայտնեց նման ձևաչափով հանդիպում կազմակերպելու համար.
- Մենք այժմ պլանավորում ենք 2024 թվականը, և այս հանդիպումը ճիշտ պահի էր կազմակերպված: Մենք շատ կարևորում ենք համագործակցությունը, և այս հարթակը հետագա արդյունավետ համագործակցության հնարավորություն կտա:
 
Աշխատաժողովի ընթացքում ներկայացվեցին նաև ՀԿԽԸ և ՀԿ-ների դերը փախստականների սոցիալական պաշտպանության համակարգում, ՄՍԾ անձնակազմի համար 2021-2022թթ․ ՀԿԽԸ կողմից իրականացված դասընթացների ամփոփումը, ԱՍՀՆ և ՄՍԾ աշխատակազմի կրթական կարիքները, քննարկվեցին համագործակցության հետագա ծրագրերը:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ