ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Փախստականների ընդունում և ինտեգրում» ծրագրի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հանդես եկավ մի նախաձեռնությամբ, որի շնորհիվ փախստականների առավել խոցելի խմբերը` կանայք ու տարեցները, հնարավորություն ստացան եկամուտի աղբյուր ունենալ:
Այսօր, թեև, փախստականներն ունեն մասնագիտություն կամ տիրապետում են արհեստների, նոր միջավայրում աշխատանք գտնելն այնքան էլ հեշտ չէ, իսկ այս ծրագիրը հնարավորություն կտա նրանց ընտանիքներին տնտեսական ինքնուրույնություն և անկախություն ձեռք բերել:
Այդ նպատակով Հայկական Կարմիր խաչի ըհկերությունը մոտ 70 ընտանիքների և անհատների տրամադրել է սեփական փոքր բիզնես (լուսանկարչություն, հացի փուռ, կար, վարսավիրություն, դիմահարդարում, մատնահարդարում, շինարարություն, սրճարան և այլն) սկսելու համար անհրաժեշտ պարագաներ:
Բոլոր շահառուները մասնակցել են դասընթացների, որոնց ընթացքում ձեռք են բերել նոր բիզնես սկսելու գիտելիքներ և հմտություններ: