Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ձմեռային դպրոց սիրիահայ և փախստական երիտասարդների համար [uri] => /news/winter-school-for-syrian-armenian-and-refugee-youth.html [id] => 262 [content] => 1 ) 1
Ձմեռային դպրոց սիրիահայ և փախստական...

Ձմեռային դպրոց սիրիահայ և փախստական երիտասարդների համար

26.12.2017
Ձմեռային դպրոց սիրիահայ և փախստական երիտասարդների համար

-Ես սիրում եմ նոր ծանոթություններ, որ ձեռք բերեցի այս օրերի ընթացքում և, միևնույն ժամանակ, բանավեճեր ու կարծիքների փոխանակում,  - ասում է 20-ամյա Մարիան  (անունը փոխված է) :

2017 թվականի դեկտեմբերի 22-ից 24-ը Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Աղվերանում կազմակերպել էր «Մարդու համընդհանուր իրավունքներից մինչև խոցելի խմբերի պաշտպանություն, ՍԳՊԲ իրազեկում» թեմայով ձմեռային դպրոց սիրիահայ և փախստական երիտասարդների համար: Նպատակն էր ինտերակտիվ մեթոդների միջոցով երիտասարդներին ծանոթացնել առանձին խոցելի խմբերի, մասնավորապես փախստականների իրավունքներին, ինչպես նաև սեռով և գենդերով պայմանավորված բռնության խնդիրներին: Օրակարգում ներառված էին մարդու հիմնարար իրավունքների, երեխաների և կանանց առանձնահատուկ պաշտպանությանը նվիրված հարցեր։

ՄԱԿ ՓԳՀ ներկայացուցիչ Տաթևիկ Բադալյանը ներկայացրեց առանձին խոցելի խմբերի պաշտպանության առանձնահատկությունները, ու երիտասարդները ստացան այնպիսի հարցերի պատասխաններ, ինչպիսիք են՝ ինչ է բռնությունը, ինչու է պետք պայքարել դրա դեմ, որ խոցելի խմբերն են առավել ենթարկվում բռնության,  և ամենակարևորը՝  ինչպես լինել պաշտպանված և իրազեկ:

Երիտասարդները մեծ հետաքրքրվածությամբ էին լսում ու մասնակցում։ Նրանք պատրաստակամություն հայտնեցին խորացնել իրենց գիտելիքներն այս ոլորտում ու դրանցով կիսվել հասակակիցների հետ։   

-Ես ստացա գիտելիքներ, որ օգտագործելու եմ ապագայում, ինչպես նաև ոլորտում խորանալու մոտիվացիա։  Հիմա ավելի ինքնավստահ ու պաշտպանված եմ ինձ զգում», - նշում է 19-ամյա  Տիգրանը (անունը փոխված է): 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ