Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Երիտասարդները քննարկեցին Կայուն զարգացման նպատակներն ու գենդերային հավասարության խնդիրները [uri] => /news/training-on-gender-issues.html [id] => 270 [content] => 1 ) 1
Երիտասարդները քննարկեցին Կայուն զարգացման...

Երիտասարդները քննարկեցին Կայուն զարգացման նպատակներն ու գենդերային հավասարության խնդիրները

03.04.2018
Երիտասարդները քննարկեցին Կայուն զարգացման նպատակներն ու գենդերային հավասարության խնդիրները

18-25 տարեկան 20 երիտասարդներ մարտի 21-ից 23-ը հավաքվել էին Աղվերանում, որտեղ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կազմակերպել էր «Գենդերային հավասարությունը և բռնությունների կանխարգելումը`որպես կայուն զարգացման նախադրյալ» դասընթաց։ Մասնակիցները փախստականներ էին, փախստականի նման կարգավիճակ ունեցող անձինք՝ սիրիահայեր, Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներ, ինչպես նաև տեղացի երիտասարդներ։ Նպատակն էր բարձրացնել երիտասարդների գիտելիքների մակարդակը ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների, մարդու իրավունքների, գենդերային հավասարության և Սեռով ու գենդերով պայմանավորված բռնությունների վերաբերյալ, ինչպես նաև տեղացի ու փախստական երիտասարդների համար շփվելու  հնարավորություն ստեղծել։ 

 

Դասընթացի հատուկ հրավիրյալ փորձագետները երեք օրերի ընթացքում անդրադարձան Կայուն զարգացման 17 նպատակներին, ակտիվ քննարկումներ ծավալեցին մարդու իրավունքների, Հայաստանում փախստականների կարգավիճակի, գենդերային անհավասարության և բռնությունների կանխարգելման վերաբերյալ, անցկացվեցին թեմատիկ խաղեր ու մրցույթեր:

 

- 3-օրյա դասընթացը հնարավորություն տվեց ձեռք բերելու նոր գիտելիքներ, որոնք օգնեցին  գենդերային հիմնախնդիրներին նայելու այլ տեսանկյունից, -նշում է դասընթացի մասնակից 20-ամյա Արմենը (անունը փոխված է)։

Դասընթացի մեկ այլ մասնակից էլ կարևորեց դասընթացի գործնական հատվածը, որը էլ ավելի ամրապնդեց տեսական գիտելիքները։

 

Դասընթացի ավարտին մասնակիցները մասնակցության հավաստագրեր և խրախուսական հուշանվերներ ստացան, իսկ դասընթացի ընթացքում առավել ակտիվություն դրսևորած 6 մասնակից հնարավորություն կունենան մասնակցելու ծրագրի շրջանակներում հետագայում կազմակերպվելիք դասընթացներին:

 

Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը՝ Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ հետ համագործակցությամբ, 2014 թվականից իրականացնում է Սեռով և գենդերով պայմանավորված բռնությունների իրազեկմանն ու կանխարգելմանն ուղղված միջոցառումներ։ 

Կայուն զարգացման նպատակները հիմնվում են հազարամյակի զարգացման նպատակների (ՀԶՆ) արձանագրած հաջողությունների վրա և նպատակաուղղված են վերացնելու աղքատությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով: Նոր նպատակները բացառիկ են այնքանով, որ բոլոր երկրներին, այդ թվում հարուստ, աղքատ և միջին եկամուտ ունեցող երկրներ, կոչ են անում անցնել գործողությունների՝ խթանելու բարգավաճումը և միաժամանակ պաշտպանելու մոլորակը: Կայուն զարացման նպատակներից է հանդիսանում գենդերային հավասարության ապահովումը: Գենդերային հավասարությունը ոչ միայն մարդու հիմնարար իրավունքն է, այլև կարևոր նախապայման խաղաղ, առաջադեմ և կայուն հասարակություն ունենալու համար:

 

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ