Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Ես կին եմ։ Ես հավասար եմ։ Ես աշխատում եմ» խորագրով ցուցահանդես-վաճառք [uri] => /news/we-stand-together.html [id] => 317 ) 1
«Ես կին եմ։ Ես հավասար եմ։ Ես աշխատում եմ»...

«Ես կին եմ։ Ես հավասար եմ։ Ես աշխատում եմ» խորագրով ցուցահանդես-վաճառք

18.12.2018
«Ես կին եմ։ Ես հավասար եմ։ Ես աշխատում եմ» խորագրով ցուցահանդես-վաճառք

Դեկտեմբերի 14-ին, Գենդերային բռնության դեմ պայքարի 16-օրյակի շրջանակներում Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը ՄԱԿ-ի Փախստականների գերագույն հանձնակատարի հայաստանյան գրասենյակի աջակցությամբ ևս միացավ համաշխարհային պայքարին։

Փախստականների շրջանում գենդերային բռնությունը կանխարգելելու և աշխատանքի ոլորտում գենդերային հավասարությունը խթանելու նպատակով Դալմա Գարդեն Մոլում կազմակերպվել էր «Ես կին եմ։ Ես հավասար եմ։ Ես աշխատում եմ։» խորագրով ցուցահանդես-վաճառք և իրազեկվածության բարձրացմանն ուղղված միջոցառում։ Ցուցահանդես վաճառքին մասնակցում էին Հայկական Կարմիր խաչի եկամտաբերության խթանման ծրագրից աջակցություն ստացած փախստական կանայք, որոնք իրենց գործարար հաջողություններով կարողանում են նպաստել ընտանիքների բարեկեցությանը։ Ցուցահանդես վաճառքը ուղեկցվեց գեղեցիկ երաժշտությամբ, համագործակից կառույցներից մեզ այցելած հյուրերի ուրախ և «նարնջագույն» տրամադրությամբ։

Հայկական Կարմիր խաչի աշխատակիցների և կամավորների աջակցությամբ իրականացվեց նաև թռուցիկների և այլ իրազեկող նյութերի և հուշանվերների բաշխում, որոնք խորհրդանշում էին օրվա կարևոր ասելիքը և տարվա #ինձէլլսիր  հեշտեգը։

Միջոցառման կարևոր ասելիքներից էր նաև գենդերային հավասարության վերաբերյալ կարծրատիպերի կոտրումը․ հայկական զարդանախշերի օգտագործումը գենդերային հավասարությանն ուղղված կարգախոսների հետ համատեղ խորհրդանշում էր բռնության կանխարգելման կարևորությունը հայկական ընտանիքներում, և ավանդականության ու գենդերային հավասարության համատեղելիությունը։ Միջոցառման ավարտին անակնկալ ֆլեշ-մոբ քոչարին ևս եկավ ապացուցելու նոր սերնդի պայքարը գենդերային բռնության դեմ և նպաստեց իրազեկվածության էլ ավելի բարձրացմանը։

Նոյեմբերի 25-ը կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օր է։ Այդ օրը սկսվում է գենդերային բռնության դեմ քարոզարշավի 16-օրյակը, որն ավարտվում է դեկտեմբերի 10-ին՝ մարդու իրավունքների պաշտպանության օրը։ Այս քարոզարշավի ընթացքում միլիոնավոր մարդիկ իրենց ջանքերն են ուղղում սեռով և գենդերով պայմանավորված բռնության դեմ պայքարին։

 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ