ՀԿԽԸ Սյունիքի մարզային մասնաճյուղում կազմակերպվել էր բակային ճամբար Գորիսում ու Կապանում բնակվող Լեռնային Ղարաբաղից տեղահանված 30 երեխայի համար: Ճամբարի ընթացքում երեխաներն այցելեցին թանգարաններ, գրադարաններ, մասնակցեցին սպորտային խաղերի և մշակութային միջոցառումների: