Մայիսի 8-ն ամբողջ աշխարհում նշվում է որպես Կարմիր խաչի և Կարմիր մահիկի համաշխարհային օր:
Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն այդ կապակցությամբ անցյալ շաբաթ իրազեկման միջոցառումներ անցկացրեցին Երևանի կենտրոնական փողոցներում՝ անցորդներին տրամադրելով թեմատիկ տպագիր նյութեր: