1235 տեղահանված ընտանիք Սյունիքի մարզի Տեղ և Տաթև, Արարատի մարզի Արտաշատ և Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքներում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից ստացան սննդի փաթեթ և խոհանոցային պարագաներ (կաթսա, թավա և սպասք)։
Մարդասիրական օգնությունը տրամադրվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող և Դիմոքրատի Ինտերնեշնլ կազմակերպության կողմից իրականացվող «Սոցիալական պաշտպանություն, ներառում և հզորացում» ծրագրի շրջանակում։