Հունիսի 10-13-ը Բելառուսական Կարմիր խաչի պատվիրակությունն այցելեց Հայկական Կարմիր խաչի ընկերություն: Ծրագրի համակարգողներ Նատալյա Ժակ-Հալհուսկայան և Անդրեյ Մարտինովսկին, Մոգիլյովի շրջանի նախագահության անդամ Ալիաքսանդր Ստարավոյտաուն և Աշխատանքի և սոցիալական ապահովման նախարարության աշխատանքի քաղաքականության բաժնի աշխատակից Յուլյա Դավիդզենկան ժամանել էին փորձի փոխանակման, ինչպես նաև ծանոթանալ ՀԿԽԸ-ի գործունեությանը մասնավորապես ՝«ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանման» ծրագրին ծանոթանալու համար:
ЕU4YOUTH-ի շրջանակներում նմանատիպ ծրագրեր են իրականացվում և Բելառուսիայի Հանրապետությունում և Վրաստանում, և, որպես հաջողված փորձ, Բելառուսական Կարմիր խաչը դիտարկել էր Հայկական Կարմիր խաչի վերոնշյալ ծրագիրը:
Բելոռուս գործընկերներն այցելեցին ՀԿԽԸ գլխավոր գրասենյակ, ծանոթացան ծրագրի մեկ տարվա ընթացքում գրանցած հաջողություններին: Հանդիպումներ ունեցան ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, Բիզնես աջակցության կենտրոնի, Հայաստանյան սոցիալական ձեռնարկությունների ասոցացիայի, Գավառի քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզի հասարակական կազմակերպությունների և այլ գործընկերների հետ: Հանդիպումներ ունեցան նաև Երևանի և Գավառի երիտասարդական #REaDY ակումբների անդամների և լիդերների հետ:
«ԵՄ-ն հանուն երիտասարդության» կարգախոսի ներքո իրագործվող ծրագիրն իրականացվում է Հայկական, Բելառուսական և Վրացական Կարմիր խաչի ընկերությունների կողմից` Դանիական Կարմիր խաչի աջակցությամբ և Կոնեկտիո կազմակերպության հետ համագործակցությամբ: Ծրագրի նպատակն է սահմանափակ հնարավորություններով երիտասարդների շրջանում խթանել կրթություն ստանալու և աշխատելու ունակությունները: