Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ Դիլիջանում, Իջևանում, Գավառում և Սևանում գործող Երիտասարդական ակումբները Քովիդ-19 համավարակի այս օրերին չդադարեցրեցին իրենց գործունեություն, ավելին, ավելի եռանդուն սկսեցին աշխատել՝ օգտագործելով առցանց ոչ-ֆորմալ կրթության համար հասանելի բոլոր միջոցները։
Ապրիլ և մայիս ամիսներին «Ի՞նչ է COVID19-ը», «Մասնագիտական կողմնորոշում», «Ինքնակենսագրական գրելու հմտություն», «Առաջնորդություն», «Ժամանակի կառավարում», «Անվտանգ համացանց», «Համացանցը՝ որպես կրթական գործիք» և այլ թեմաներով անցկացվել է 21 առցանց դասընթաց, որին մասնակցել են Գեղարքունիքի և Տավուշի մարզերի քաղաքների և գյուղերի 250 երիտասարդներ։
Երիտասարդական ակումբների շրջանակներում մարզաբնակ երիտասարդներն առցանց սովորում են նաև անգլերեն և ռուսերեն։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, Եվրամիության և Դանիական Կարմիր խաչի հետ համագործակցությամբ իրականացնում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության. աշխատունակության խթանում» ծրագիրը Տավուշի և Գեղարքունիքի մարզերում։ Ծրագրի շրջանակներում նշված մարզերում ստեղծվել է չորս Երիտասարդական ակումբ։