Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ»․ օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է [uri] => /news/the-silent-presence-stories-of-waiting-and-yearning-august-30-is-the-international-day-of-the-disappeared.html [id] => 599 ) 1
«Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի...

«Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ»․ օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է

31.08.2023
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
«Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ»․ օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրն է

Օգոստոսի 30-ը՝ Անհայտ կորածների հիշատակման միջազգային օրը, ևս մեկ առիթ է հանրության ուշադրությունը սևեռելու անհայտ կորած անձանց, նրանց ընտանիքների առջև ծառացած խնդիրներին, և ապրումակցելու ընտանիքների անսահման կարոտին ու սպասումին։

Ամեն տարի այս օրը որևէ ձևաչափով, հիմնականում ընտանիքների ցանկությունները հաշվի առնելով, հավաքվում ենք՝ հաստատելու, որ Կարմիր խաչը մշտապես այս ընտանիքների կողքին է։

Այս տարի ևս Հայկական Կարմիր խաչի ընկերությունը և Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, Ղարաբաղյան հակամարտության 2020-ի սրացման հետևանքով անհայտ կորածների ընտանիքների նախաձեռնությամբ Արմավիրի քաղաքապետարանի արվեստի դպրոցում, կազմակերպել էին «Լուռ ներկայություն․ սպասման ու կարոտի պատմություններ» խորագրով լուսանկարների ցուցահանդես։ Հայտնի լուսանկարիչ Արեգ Բալայանի լուսանկարներում և դրանց ուղեկցող տեքստերում ընտանիքների ուղերձներին էին իրենց կորած հարազատներին և նրանց պատկանող իրերը։  Միջոցառումը եզրափակվեց դասական երաժշտության համերգով։

Հայկական կարմիր խաչի ընկերությունը՝ ԿԽՄԿ աջակցությամբ, տարբեր բնույթի միջոցառումներ է կազմակերպել նաև Սյունիքի, Վայոց ձորի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Տավուշի, Լոռու և Շիրակի մարզերից անհայտ կորածների ընտանիքների համար։ Ընտանիքներն այցելել են Անհայտ կորածների հուշարձաններ, պուրակներ, մեկնել ուխտագնացության կամ կազմակերպել ծառատունկ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ