Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Հունիսի 1-ը «Ժպիտների ակումբներ»-ի երեխաների համար [uri] => /news/june-1-for-the-children-of-smile-club.html [id] => 571 ) 1
Հունիսի 1-ը «Ժպիտների ակումբներ»-ի երեխաների...

Հունիսի 1-ը «Ժպիտների ակումբներ»-ի երեխաների համար

02.06.2023
ՄԻՋՈՑԱՌՈՒՄ
Հունիսի 1-ը «Ժպիտների ակումբներ»-ի երեխաների համար

Ամեն տարի հունիսի 1-ին՝ երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ, Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները փորձում են հանրակացարանաբնակ երեխաների համար ուրախության առիթներ ստեղծել՝ նրանց օրն ավելի գունեղ ու հետաքրքիր դարձնելու համար։

Այս տարի նույնպես հունիսի 1-ին Երևան և Աբովյան քաղաքների «Ժպիտների ակումբ-սոցիալ-հոգեբանական աջակցություն երեխաներին» ծրագրի շրջանակներում  ներգրավված շուրջ 100 երեխաներ երիտասարդ կամավորների ուղեկցությամբ այցելել են թատրոն՝ «Մկների ժողով» մյուզիքլ-ներկայացումը դիտելու համար։ Տոմսերը նվիրաբերվել է Կ.Ս. Ստանիսլավսկու անվան Ռուսական Դրամատիկական Թատրոնի կողմից։ 

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ