Ապրիլի 2-ից 4-ը Լոռու մարզի Ալավերդի, Սպիտակ քաղաքների և 34 գյուղերի 269 միայնակ անժառանգ տարեցներ և հաշմանդամություն ունեցող անձինք ստացան սննդի փաթեթներ։
ՀՀ կառավարության, մասնավորապես վարչապետի աշխատակազմի, ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ, կորոնավիրուսի համաճարակով պայմանավորված սոցիալական իրավիճակը մեղմելու նպատակով, ՀԿԽԸ-ն իրականացնում է ստացված սննդային նվիրատվությունների տեսակավորում, փաթեթավորում և բաշխում։