Դեկտեմբերի 14-ին ՀԿԽԸ կամավորների համար կազմակերպվել էր «Մոբայլ լրագրություն» խորագրով դասընթաց, որը վարեց մեդիա թրեյներ Գայանե Միրզոյանը։ Դասընթացն իր մեջ ներառում էր տեսական և գործնական մաս՝ սմարթֆոնի հնարավորությունները և դրանց կիրառումը, ինչպես նաև ֆոտոպատմության և տեսամոնտաժի հիմնական օրենքները։ Դասընթացի ավարտին կամավորները ներկայացրել են թիմային գործնական աշխատանք։