Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Երիտասարդության օրը Վանաձորում [uri] => /news/arcs-youth-day-in-vanadzor.html [id] => 347 ) 1
Երիտասարդության օրը Վանաձորում

Երիտասարդության օրը Վանաձորում

21.08.2019
Երիտասարդության օրը Վանաձորում

 

Օգոստոսի 12-ը նշվում է ՄԱԿ-ի կողմից հռչակվել է Երիտասարդության միջազգային օր, և այս տարի Երիտասարդության մայրաքաղաք հռչակվել էր Վանաձորը։ Հայկական Կարմիր խաչի ընկերությունը չէր կարող անմասն մնալ այս տոնից, քանի որ մեր կամավորների մեծ մասը երիտասարդներ են։

Այդ օրը, միանալով Վանաձորում կազմակերպված միջոցառումներրի շարքին կազմակերպել էինք Էկովազք և Առաջին օգնության հմտությունների ցուցադրում: Ժամը 12:00-ից կամավորներ մի խումբն արդեն ստացել էր պլաստիկե և սովորական աղբ հավաքելու իր հանձնարարությունն ու սկսել վազքը: Ճանապարհին նրանց միանում էին դպրոցականներ ու երիտասարդներ։

Էկովազքը համակարգող, ՀԿԽԸ կամավոր Վահեն կարևորեց այն փաստը, որ այս նախաձեռնությունը սկսվել է Շվեդիայում` կատարյալ մաքրություն ունեցող երկրում․

- Մենք Էկովազքն սկսվել ենք 2019 թվականի մարտից՝ Երևանում: Այսօր էլ վազում էինք ու հանդիպող բոլորին բացատրում, որ պետք է խիստ լինել ու պահանջել, որ աղբը չթափեն: Սա մարդկանց մեջ մտածելարկերպ փոխելու լավ հնարավորություն է, - մանրամասնեց Վահեն:

Մինչ երիտասարդ կամավորներն առողջ ապրելակերպը համատեղել էին օգտակարի հետ, մեր մյուս տաղավարում Առաջին օգնության թիմը սովորեցնում էր ու բացատրում, թե ինչպես պետք է օգնել, երբ մարդն ունի ձեռքի բաց վնասվածք, կոտրվածք և այլն: Մարդիկ հետաքրքրված նայում էին, սովորում և միևնույն ժամանակ, իրենք էին փորձում վիրակապ դնել:

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը նույնպես Վանաձորում էր, նրան էլ հետաքրքրեց, թե ինչպես են ցույց տալիս առաջին օգնություն:
Օրը հագեցած էր թե կամավորների, թե Վանաձորի երիտասարդների համար:
Էկովազքի արդյունքում հավաքվեց 60 կիլոգրամ աղբ, որից մոտ 20 կիլոգրամը պլաստիկե տարաներ էին, դրանք կհանձնվեն վերամշակման:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ