ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոն՝ ծանոթանալու հիմնանորոգումից հետո խնամառուների զգալիորեն բարելավված պայմաններին։
ՀՀ վարչապետին դիմավորեցին և իրականացված աշխատանքներին ծանոթացրեցին ՀԿԽԸ նախագահ Մխիթար Մնացականյանը և գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը։
Կենտրոնի հիմնանորոգման և խնամքի որակի բարձրացման նպատակով 2020 թվականից մինչ օրս ներդրվել է մոտ 287 միլիոն ՀՀ դրամ։
Հիմնանորոգումն իրականացվել է Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական, Իտալական և Շվեյցարական Կարմիր խաչերի ֆինանսական աջակցությամբ։
Լուսանկարը՝ primeminister.am կայքից: