Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ միանալով ՀՀ Կառավարության 40 000 + 10 000, ինչպես նաև 50 000 միանվագ աջակցության ծրագրերին, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ, 2023 թվականի նոյեմբեր – 2024 թվականի մարտ ամիսներին (5 ամիս) աջակցում է տեղահանված մոտ 24 000 մարդու (ամսվա կտրվածքով)։
Կանխիկ աջակցությունը տրամադրվում է ՀԿԽԸ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ, ըստ այդմ՝
ընդհանուր առմամբ կփոխանցվի 4 միլիարդ 67 միլիոն 900 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն։
Գործընկերներ`
✅ Կարմիր խաչի միջազգային կոմիտե (ԿԽՄԿ) - 1.500.000.000 ՀՀ դրամ
✅ ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակ (ՄԱԿ ՓԳՀ) - 1.375.000.000 ՀՀ դրամ
✅ Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիա (ԿԽՄՖ) - 920.000.000 ՀՀ դրամ
✅ Շվեյցարական Կարմիր խաչ - 190.750.000 ՀՀ դրամ
✅ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալություն (ԱՄՆ ՄԶԳ) - 82.150.000 ՀՀ դրամ
Ս․թ․ նոյեմբեր – դեկտեմբեր ամիսներին արդեն փոխանցվել է 1 միլիարդ 937 միլիոն 940 հազար ՀՀ դրամ։
Ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Հայկական Կարմիր խաչի ընկերության միջև սոցիալական աջակցության տրամադրման նպատակով կնքված համագործակցության համաձայնագրի շրջանակում։
Հարցերի և խնդիրների դեպքում կարող եք զանգահարել ՀԿԽԸ թեժ գիծ՝ 060 625066 հեռախոսահամարով։