Սեպտեմբերի 28-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանն ընդունեց Հայաստանում Հունգարիայի դեսպան Աննա Մարիա Սիկոյին։
Տիկին Եղիազարյանը ներկայացրեց սեպտեմբերի 24-ից իրականացվող ՀԿԽԸ արձագանքը Սյունիքում և Վայոց ձորում բացված տեղահանված բնակչության ընդունող կետերում։
Տիկին դեսպանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական արձագանքին։
Հանդիպմանը ներկա էին նաև ԿԽ/ԿՄ շարժման համագործակցության համակարգող Մուհամեդ Աբբասը և ԿԽՄՖ Հայաստանի գրասենյակի ծրագրերի և գործառնությունների մենեջեր Հիշամ Դիաբը։