Այսօր Մարդասիրության համաշխարհային օրն է:
Այդ կապակցությամբ այսօրվա համար այլ բովանդակության հրապարակում էինք պատրաստել, բայց այսօր ուզում ենք ընդամենը շնորհակալություն հայտնել օգոստոսի 14-ի աղետին հաջորդած ծանր օրերին իրենց լավագույն մարդասիրական որակները դրսևորած անձանց, որոնք առանց հապաղելու շտապեցին դեպքի վայր՝ ինչ-որ կերպ օգտակար լինելու համար, արձագանքող ծառայությունների նվիրված աշխատակիցներին, մեր անձնակազմին և կամավորներին:
Շնորհակալություն՝ մարդասիրության դրսևորման, անտարբեր չլինելու և աջակցության համար: