03.10.2023
Սեպտեմբերի 24-ից 30-ը՝ ՀՀ Սյունիքի մարզի Կոռնիձորի մարդասիրական կայանում, Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում, 6-րդ դպրոցում և Վայոց ձորի մարզի Վայք քաղաքի մշակույթի տանը տեղահանված անձանց ընդունման կետերում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացված մարդասիրական արձագանքի ընթացքում․
Աշխատանքներում ներգրավված է եղել անձնակազմի մոտ 445 անդամ և կամավոր։
30.09.2023
Հայկական Կարմիր խաչի ընկերության անձնակազմն ու կամավորները Սյունիքի և Վայոց ձորի ընդունման կետերում իրականացնում են հետևյալ ծառայությունները․
Կամավորներն աջակցում են նաև տարածքում անհատների կողմից նվիրաբերված սննդի տրամադրման հարցում:
28.09.2023
Հայկական Կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման, առաջին օգնության թիմերն ու կամավորները միացել են նաև Վայոց ձորի Վայք քաղաքում բացված ընդունող կետի աշխատանքներին։
Հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է առաջին օգնության, հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չոր սնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը սեպտեմբերի 28-ին Գորիսում տեղադրել է մեկ վրան, որտեղ կեցության տրամադրմանը սպասող անձինք հնարավորություն կունենան հագուստ փոխելու, երեխա կերակրելու և փոխելու, հանգստանալու և այլն։ Տարածքում տեղադրվել են բիոզուգարաններ։
Երկու մարզերում երեխաների համար ապահով տարածքներ են ստեղծվել, որտեղ նրանց հետ զբաղվում են ՀԿԽԸ կամավորները։
24․09․2023
Սեպտեմբերի 24-ից Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)՝ իրավասու մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ սերտ համագործակցությամբ, աջակցում է ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի դրամատիկական թատրոնի շենքում և Կոռնիձորի մարդասիրական կայանում տեղահանված անձանց ընդունման կետերի կահավորման և կառավարման աշխատանքներին։
Կետերում ՀԿԽԸ հատուկ պատրաստվածություն անցած կամավորներն օգնում են գրանցման աշխատանքներում, տրամադրվում է առաջին օգնության, հոգեբանական, առաջին հոգեբանական աջակցություն և ուղղորդում՝ հոգեբանների և արագ արձագանքման թիմերի կողմից, ինչպես նաև ջուր, չորսնունդ և հեռախոսի մարտկոցի լիցքավորման սարքեր։ Հայկական Կարմիր խաչի ընկերության Որոնում ծառայությունն իրականացնում է Ընտանեկան կապերի վերամիավորման գործառույթներ՝ անհայտ կորած անձանց տվյալների գրանցում և հավաքագրում, հեռախոս չունեցող անձանց հնարավորություն տրվում կապ հաստատել հարազատների հետ։
Աշխատանքներում ներգրավված են ՀԿԽԸ կենտրոնական գրասենյակի և Սյունիքի մարզային ու Գորիսի համայնքային մասնաճյուղերի անձնակազմի ավելի քան 70 անդամ և կամավոր։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի միջազգային ֆեդերացիայի (ԿԽՄՖ) հետ սերտ համագործակցությամբ, սեպտեմբերի 19-ից սկսած իրականացնում է մարդկային, նյութական և ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիա՝ հնարավոր տեղահանության դեպքում մարդասիրական աջակցություն տրամադրելու համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ ԱՄՆ զարգացման գործակալության և ԿԽՄՖ-ի հետ համաձայնագրի շնորհիվ, ներկա պահին ունի 3000 անձի համար ոչ պարենային ապրանքների, կանխիկ և հոգեսոցիալական աջակցություն տրամադրելու հնարավորություն։
ՄԱԿ ՓԳՀ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ նախօրոք կնքված շրջանակային համաձայնագրերը, որոնք ակտիվանում են արտակարգ իրավիճակների դեպքում, հնարավորություն կտան աջակցել տուժած բնակչությանը դրամական օգնության տրամադրման, սննդի և ոչ պարենային ապրանքների աջակցության, երեխաների պաշտպանության, արտակարգ իրավիճակներում կրթության կազմակերպման և այլ ուղղություններով։
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը կիրականացնի կարիքների արագ գնահատում, որին կհաջորդի ԿԽՄԿ հետ համագործակցությամբ կարիքների խորը և բազմակողմանի գնահատումը։ Դրանց արդյունքների հիման վրահետագայում կիրականցվի ռեսուրսների միջազգային և տեղական հավաքագրում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրեր իրականացնելու համար։