Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն ավելի գունագեղ և հետաքրքիր անցկացնելու համար հունիսի 1-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները մի շարք միջոցառումներ էին պատրաստել հանրակացարաբնակ երեխաների համար: Երեխաները այցելեցին Սիրահարների այգում տեղակայված «ապահով տարածքը» (վրան), որտեղ տարբեր խաղեր և վիկտորինաներ անցկացրին կամավորների հետ: Այնուհետ նրանք այցելեցին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, որտեղ ծանոթացան կետրոնի սաների առօրյային, նոր հմտություններ ձեռք բերեցին և ոգևորվեցին նրանց աշխատանքներով: Երեկոն շարունակեցին Թումանյանի անվան այգում լի տարբեր խաղերով և ակտիվություններով: