Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ժպիտների ակումբներն ապահով տարածք են սահմանամերձ համայնքների և տեղահանված երեխաների համար [uri] => /news/smiley-clubs-in-goris-and-jermuk.html [id] => 546 ) 1
Ժպիտների ակումբներն ապահով տարածք են...

Ժպիտների ակումբներն ապահով տարածք են սահմանամերձ համայնքների և տեղահանված երեխաների համար

17.02.2023
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
Ժպիտների ակումբներն ապահով տարածք են սահմանամերձ համայնքների և տեղահանված երեխաների համար

-       Ժպիտների ակումբ հաճախելը ոչ միայն ինձ համար է լավ, այլ նաև՝ մայրիկիս, քանի որ ինքը ուշ է գործից գալիս և չի չարչարվում դասերս սովորեցնելու վրա։ Ինձ շատ են դուր գալիս կամավորները, որոնք աշխատում են մեզ հետ։ Սիրում եմ լեզուներ սովորել, քանի որ գիտեմ, որ կյանքում շատ է պետք գալու։ Ակումբը ինձ տվել է այդ հնարավորությունը, մեծ հաճույքով հաճախում եմ անգլերենի դասերին։ Ակումբի շնորհիվ դարձել եմ ավելի շփվող, դասերս հեշտ եմ սովորում, առանց նեղվելու կամ ամաչելու արտահայտում եմ իմ կարծիքը, - չորրորդ դասարանի աշակերտուհի Յանան այսպես է արտահայտվում Գորիսի նորաբաց Ժպիտների ակումբի մասին։   

Գորիսում (թիվ 6 հիմնական)  և Ջերմուկում (թիվ 2 միջնակարգ դպրոց) գործող Ժպիտների ակումբները Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ)՝ հայ-ադրբեջանական պետական սահմանին սեպտեմբերյան սրացումներին արձագանքի մի մասն են։ Դրանք հիմնվել են ԿԽՄԿ աջակցությամբ 2021 թվականից իրականացվող «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ դպրոցների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագրի շրջանակում՝ օգնելու երեխաներին հաղթահարել հակամարտության սթրեսն ու դժվարությունները, տալու հնարավորություն կրթվելու ապահով միջավայրում։

-       Ժպիտների ակումբը, և հատկապես դասապատրաստման բաղադրիչը, միանշանակ կարևոր է։ Երեխաները հնարավորություն են ունենում ստացած գիտելիքները ամրապնդելու, դասերը ավարտած տուն են գնում, ինչը նաև մեծապես օգնում է ծնողներին, - ասում է Ջերմուկի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն տկն․ Ա․ Արսենյանը։ 

Մինչ 2022 թվականը ժպիտների ակումբներ արդեն գործում էին սահամանամերձ և տեղահանված երեխաներին հյուրընկալած 10 համայնքներում: Այստեղ Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները երեխաներին օգնում են դասերը պատրաստել, օտար լեզուների և արվեստների խմբակներ են կազմակերպում, երեխաներին տանում են էքսկուրսիաների և արշավների:

Հայկական Կարմիր խաչի ընկերության ջանքերով Ջերմուկում և Գորիսում Ժպիտների ակումբ հաճախելու հնարավորություն ունի 1-6-րդ դասարանցի 200 երեխա։

-       Շատ ուրախ եմ, որ Գորիսում գործում է նման ակումբ, քանի որ երեխաներն անտեսված չեն, ուշադրության կենտրոնում են։ Անգամ փոքր քաղցրավենիքի հյուրասիրությունը նրանց շատ ոգևորում է։ Դասերը սովորած վերադառնում են տուն, ակումբը նպաստում է երեխաներիս կրթությանն ու զարգացմանը, ինչը նկատվում է և՛ վարքի մեջ, և՛ գնահատականի, և՛ դասերով հետաքրքրվածությամբ։ Շատ շնորհակալ եմ Հայկական Կարմիր խաչի ընկերությանը՝ նման նախաձեռնության համար, -  ասում է ԼՂ-ից տեղահանված և Գորիսում ապաստանած Հասմիկ Գալստյանը։

 

Այս երեխաներն ունեն երազանքներ և խաղաղ ապագայի հույս։ Նրանց ներկայիս իրողություններն ու դժվարությունները, սիրելի գյուղից, քաղաքից ու տնից տեղահանվելու ցավը մի փոքր մեղմելը՝ Ժպիտների ակումբի պարգևած ուրախությամբ նրանց հույս է ներշնչում, որ իրենց աշխարհը կարող է վերականգնվել սրտացավ մարդկանց օգնությամբ։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ