Հայկական կարմիր խաչի ընկերության աշխատակիցներն ու կամավորները՝ ՀՀ Առողջապահության նախարարության հետ համագործակցությամբ, «Համաճարակային պատրաստվածություն և արձագանք Քովիդ-19 համավարակին Հայաստանում և Վրաստանում» ծրագրի շրջանակներում, օգոստոսի 17-ին, Ծաղկաձորում, «Տիրամայր Հայաստանի» ճամբարի 8-14 տարեկան 150 երեխաների համար անցկացրեցին «Առողջ ապրելակերպ», «Առաջին օգնություն», «Բերանի խոռոչի հիգիենա» թեմաներով դասընթացներ։