Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվող «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների դպրոցների և Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանված երեխաների համար 2022» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի աշխատանքները՝ «Ժպիտների ակումբներ» հաճախող 250 երեխայի համար։
Հունիսի 20-23-ը Ծաղկաձոր համայնքի «Ժպիտների ակումբի» 25 երեխաներ բակային ճամբարի շրջանակում մասնակցեցին մարդկային արժեքների խթանման, հմտությունների զարգացմանն ուղղված դասընթացների, խաղերի, այցելեցին Օրբելի եղբայրների տուն-թանգարան: Վիկտորինայի ու սպորտլանդիայի միջոցով ապահովվեց երեխաների ակտիվ ժամանցը:
Քառօրյա բակային ճամբարները կազմակերպվում են ծրագրի շահառու համայնքներում ՝ Գեղանուշ, Սյունիք, Տեղ, Հրազդան, Ծաղկաձոր, Վարդենիս, Մեծ Մասրիկ, Մասիս, Մեծամոր և Երևան։
Բակային ճամբարի աշխատանքները համակարգում և իրականացնում են ՀԿԽԸ համայնքային լիդերներն ու կամավորները։