Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Էդիտա Մկրտչյան. Տատիկների սերը, ջերմությունն ու անկեղծ ժպիտն այնքան անգնահատելի նվեր են [uri] => /news/become-a-volunteer-our-volunteers-edita-mkrtchyan.html [id] => 381 ) 1
Էդիտա Մկրտչյան. Տատիկների սերը, ջերմությունն ու...

Էդիտա Մկրտչյան. Տատիկների սերը, ջերմությունն ու անկեղծ ժպիտն այնքան անգնահատելի նվեր են

13.03.2020
Էդիտա Մկրտչյան. Տատիկների սերը, ջերմությունն ու անկեղծ ժպիտն այնքան անգնահատելի նվեր են

-2-3 տարի առաջ էր, մի սիրուն աղջիկ, որի անունը ցավոք չեմ հիշում, եկավ, տվյալներս գրանցեց ու այդ օրվանից սկսվեց ամեն ինչ, - ժպտում է 78-ամյա Լյուսյա տատիկը, որն ապրում է Շիրակի փողոցի հանրակացարանում։

 Չնայած դժվարություններին, կամավոր լինելը շատ պարտավորեցնող և ոգևորող է, - պատմում է 19 տարեկան Էդիտա Մկրտչյանը, որը Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր է 2018 թվականից, սովորում է Երևանի տնտեսագիտական համալսարանում։ - «Այցելու» ծրագրում եմ կամավոր, ինչը նշանակում է, որ իմ հիմնական պարտավորությունն է լինել միայնակ, հանրակացարանաբնակ տարեցների կողքին և հնարավոր ամեն ինչով օգնել նրանց։ Հիշում եմ, երբ առաջին անգամ պետք է այցելության գայի, մտածում էի, որ դա շատ հեշտ է, առանձնապես դժվարություններ չեն լինի, բայց շատ շուտով հասկացա, որ հոգեբանորեն բավական դժվար է տեսնել այն պայմանները, որտեղ նրանք ապրում են։ Նրանց բոլորին պետք է մեկը, որը պատրաստ է լսել նրանց, անկեղծ զրուցել և ի վերջո՝ օգնել։ Նրանք էլ ինձ են շատ օգնում՝ իրենց խորհուրդներով և բարի խրատներով։

-Կարճ ժամանակում կամավորներն այնքան հարազատ դարձան, որ անհամբերությամբ եմ սպասում, թե երբ են գալու։ Իմ արդեն շատ հարազատ դարձած Էդիտայի՝ թոռնուհուս, առաջին այցը դժվար կարողանամ հիշել, քանի որ կամավորները շատ են և հաճախակի են նոր մարդիկ գալիս, բայց ես շատ ուրախ եմ և շնորհակալ նրանցից, չէ որ նրանք ամեն շաբաթ ժամանակ են գտնում ինձ համար և գալիս ինձ տեսության։ Դա ինձ համար մեծ երջանկություն է, եթե կամավորները չլինեին էլ ինչի համար պիտի ես ապրեի։ Այնքան եմ նրանց հետ կապվել, որ առանց նրանց չեմ պատկերացնում իմ կյանքը։ Միայնությունը լավ բան չէ, իսկ կամավորների այցերի շնորհիվ թեկուզ մի քանի ժամ մոռանում եմ առօրյա հոգսերի մասին։ Ես շնորհակալ եմ թե՛ Կարմիր խաչին, թե՛ Էդիտային, թե՛ մյուս բոլոր կամավորներին այն ամենի համար ինչ անում են։

-Չնայած ունեմ կամավորական հարուստ փորձ, բայց դրանցից ոչ մեկը չեմ կարող համեմատել Կարմիր խաչում իրականացրած կամավորական աշխատանքի հետ։ Այստեղ՝ մի տանիքի ներքո, հավաքված են ամենատարբեր բնագավառի մարդիկ, որոնք պատրաստ են կիսել իրենց գիտելիքն ու փորձը, ինչի շնորհիվ ես անընդհատ զարգանում եմ։ Իսկ տատիկների սերը, ջերմությունն ու անկեղծ ժպիտն այնքան անգնահատելի նվեր են, որ դրանից ավելին դժվար է պատկերացնել։

 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ