ՀԿԽԸ «Երիտասարդ առաջնորդների ակադեմիա»-ն կրկին իր դռներն է բացում 16-ից 25 տարեկան երիտասարդ նախաձեռնողների համար, տալով նրանց հնարավորություն՝ հանդես գալու համայնքային խնդիրները լուծելու նորարական գաղափարներով: Լուծումները պետք է առնչվեն Կայուն Զարգացման Նպատակերին (SDGs), ինչպես օրինակ՝ նվազեցնել անհավասարությունը, բարելավել կրթությունը, խթանել զբաղվածությունը, լուծել կլիմայի փոփոխության հետ կապված խնդիրները, պաշտպանել «Երկիր» մոլորակը և այլն:
Հայտերի ընդունման վերջնաժամկետն է սույն թվականի մայիսի 21-ը, ժամը՝ 23:59-ը:
Ընտրված մասնակիցները կհրավիրվեն հարցազրույցի, որից հետո 16 լավագույն գաղափարների հեղինակները, կմասնակցեն ս.թ. հունիսին, Աղվերանում կայանալիք ճամբարին: Ամենահեռանկարային և նորարական գաղափարներին կտրամադրվեն դրամաշնորհներ և գաղափարների իրականացման համար մենթորական աջակցություն:
Հարցերի համար զանգահարեք՝ 060 625059: