Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավելի հեշտ է դաստիարակել ուժեղ երեխա, քան ձևափոխել հասուն մարդուն [uri] => /news/ani.html [id] => 150 [content] => 1 ) 1
Ավելի հեշտ է դաստիարակել ուժեղ երեխա, քան...

Ավելի հեշտ է դաստիարակել ուժեղ երեխա, քան ձևափոխել հասուն մարդուն

05.08.2015
Ավելի հեշտ է դաստիարակել ուժեղ երեխա, քան ձևափոխել հասուն մարդուն

Ֆրեդերիկ Դուգլասի այս մեջբերումը ես դեռ վաղուց էի նշել իմ նոթատետրում, բայց միայն հիմա եմ հասկանում դրա իմաստը:

Ամեն ինչ սկսվեց 2014 թվականի ամռանը: Ինչպես ամեն անգամ, այս անգամ էլ կազմակերպվել էր Կարմիր խաչի հերթական վրանային ճամբարը Ստեփանավանի հիասքանչ բնության գրկում: Ճամբարին մասնակցում էին էներգիայով լի կամավորներ, երեխաներ` Հայաստանից և Սիրիայից:

Մենք բոլոր կամավորների հետ միասին դեռ վաղուց կազմել էինք ճամբարի օրակարգը և ակնկալում էինք, որ այն պետք է անցնի հիասքանչ և արկածներով լի: Ամեն ինչ կարծես լավ էր ընթանում, բոլորը լավ ժամանակ էին անցկացնում ճամբարում, և հանկարծ ինչ-որ բան շատ արագ փոխվեց երեխաների վարքագծում: Նրանք սկսեցին դժվար հաղորդակցվել և ընկերանալ:

Ճամբարի ավարտին ամեն ինչ հարթվել էր, երեխաներն ընկերացել էին միմյանց հետ, սակայն, խնդիրը ավելի խորն էր, քան մենք կարծում էինք:

Ճամբարից երեք շաբաթ անց առաջարկ եղավ սկսել մի նոր սոցիալ-հոգեբանական ծրագիր սիրիահայ երեխաների համար: Ինձ առաջարկեցին լինել ծրագրի լիդեր, և ես համաձայնեցի` հասկանալով, որ դա ինձ նոր գիտելիքներ, հմտություններ և փորձ կտա այս ոլորտում: Ես երևէ չէի պատկերացնում, որ ծրագիրն այնքան լավը կլինի, որքան այժմ է:

Հայկական Կարմիր խաչի ընկերության հոգեբանը և դասընթացավարները եռօրյա դասընթացը կազմակերպեցին, որի նպատակն էր ծրագրի մասնակից կամավորներին և ուսուցիչներին փոխանցել այն բոլոր գիտելիքներն ու հմտությունները, որոնք անհրաժեշտ էին ծրագրի իրականացման համար: Դասընթացի ժամանակ կամավորները և այն ուսուցիչները, որոնք մասնակցելու էին ծրագրին, հանդիպեցին և ծանոթացան միմյանց:

Եռօրյա դասընթացն ավարտելուց հետո մենք ստացանք պարապմունքների համար անհրաժեշտ պարագաները և հատուկ ձեռնարկը, որով պիտի առաջնորդվեինք: Մինչ պարապմունքների սկսելը մենք հանդիպում ունեցանք երեխաների ծնողների հետ, որպեսզի նրանք տեղեկացված լինեն ծրագրից և իհարկե իրենց թույլտվությունը տան ծրագրի անցկացման համար: Ծնողների հետ հանդիպումներն ավարտելուց հետո ազդարարվեց ծրագրի սկիզբը:

Կարմիր խաչի կամավորներն սկսեցին իրենց այցերը դպրոցներ և պարապմունքներ անցկացրեցին երեխաների հետ: Յուրաքանչյուր պարապմունքի վերջում երեխաները արտահայտում են իրենց կարծիքները և գնահատում դասը` “ժպտացող դեմքերով” կպչուն թղթերի միջոցով:

Երեխաների վարքի փոփոխությունն օրեցօր զգացվում է: Երեխաներն սկսել են ավելի ազատ հաղորդակցվել միմյանց հետ, ընկերանալ, ավելի ակտիվ են համայնքում և դպրոցում, վստահություն են ձեռք բերել շրջապատի հանդեպ:

Դպրոցի պարապմունքներից բացի մենք նաև պարբերաբար հանդիպումներ ենք անցկացնում կամավորների հետ` միմյանց հետ կարծիքներով կիսվելու և ապագա անելիքները քննարկելու համար:

Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում ծրագիրը իմ կյանքի ամենապայծառ էջերից մեկն է, երբ տեսնում ես, որ յուրաքանչյուր երեխա իրեն գնահատված է զգում, ունի մեկը ում հետ կարող է կիսվել և կարող է հաղթահարել այն բոլոր բարդությունները որոնց առջև կանգնել է:

Ապահովելով անվտանգության զգացում և գունավորելով նրանց առօրյան `մենք կարող ենք ուղի հարթել դեպի պայծառ ապագա:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ