Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հաջողության բանալին. դասընթացաշար [uri] => /news/online-training-career-eu4youth.html [id] => 434 ) 1
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի...

Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հաջողության բանալին. դասընթացաշար

16.06.2020
Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հաջողության բանալին. դասընթացաշար

 Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Եվրամիության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն հանուն երիտասարդության՝ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում նախաձեռնել է Գեղարքունիքի և Տավուշի մարզաբնակ երիտասարդների համար հեռավար դասընթացներ և մոտիվացնող զրույցներ` «Մասնագիտական կողմնորոշման և կարիերայի հաջողության բանալին» խորագրով։

Հունիսի 30-ից օգոստոսի 25-ը, ամեն երեքշաբթի և ուրբաթ օրերին CareerLab կենտրոնի դասընթացավարները zoom հարթակում կանցկացնեն դասընթացներ՝ նպատակ ունենալով աջակցել դեռահասներին և երիտասարդներին համավարակի նոր իրավիճակից ելնելով արագ կողմնորոշմանը, մասնագիտության գիտակցված ընտրության, աշխատաշուկայում մրցունակ լինելու հմտությունների զարգացմանն ու կարիերայի պլանավորմանը։ Յուրաքանչյուր թեմային կհաջորդի մոտիվացնող զրույց հաջողության հասած մարդկանց հետ, որին հնարավորություն կունենան մասնակցել բոլոր ցանկացողները ֆեյսբուքյան live միջոցով։

Այսպիսով, առաջին դասընթացը, «Մասնագիտության ընտրության բանաձևը» թեմայով, տեղի կունենա հունիսի 30-ին, ժամը՝ 14:00-ին։ Այն կանցկացնի CareerLab կենտրոնի դասընթացավար Շահանե Բեգլարյանը, ով մասնագիտական կողմնորոշման և կարիերայի ուղղորդման ոլորտում ունի շուրջ 10 տարվա փորձառություն։

Բոլոր նրանք, ովքեր ցանկանում են մասնակցել դասընթացին, խնդրում ենք անցնել հղումով և լրացնել մասնակցության հայտը.
https://cutt.ly/niYtysq
Դասընթացը կանցկացվի առցանց՝ հետևյալ հղումով https://cutt.ly/liYynPY, որը կգործի դասընթացի սկսելուն պես. հունիսի 30-ին, ժամը 14:00-ին:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ