ԵՄ կողմից ֆինանսավորվող «Սիրիահայերի և տեղացիների դիմակայունության բարձրացում» (ԻՐԻՍ) ծրագրի երիտասարդների կարողությունների զարգացման բաղադրիչի շրջանակներում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը հունիսի 22-24-ը Ծաղկաձորում կազմակերպել էր նորարարական երիտասարդական ճամբար՝ ընտրված 20 սիրիահայ և տեղացի մասնակիցների համար:
Ճամբարում երիտասարդները մասնակցեցին տարբեր դասընթացների` համայքների խնդիրներին ստեղծագործ մոտեցումներով լուծումներ գտնելու և ծրագրեր իրականցնելու թեմաներով: Երիտասարդների համար նաև կազմակերպվել էր լուսանկարչության պարապմունք։
20 մասնակիցները հնարավորություն ունեն մասնակցելու փոքր դրամաշնորհային մրցույթի՝ իրենց նախաձեռնություններն իրականացնելու համար։
Ճամբարն ընթացավ ընկերական և ջերմ մթնոլորտում:
ԻՐԻՍ ծրագիրը իրականացվում է Ի պատասխան Սիրիական Ճգնաժամի ստեղծված Եվրոպական միության տարածաշրջանային Թրասթ Ֆոնդի՝ «Մադադ»-ի, Ավստրիական զարգացման համագործակցության և Ավստրիական Կարմիր խաչի ֆինանսական աջակցությամբ։, Ավստրիական Կարմիր խաչի կողմից ղեկավարվող կոնսորցիումի կողմից, որի անդամներն են Հայկական կարիտաս Բարեգործական ՀԿ-ն, Հայկական Կարմիր խաչի ընկերակցության, Սիրիհայերի հիմնախնդիրների համակարգման կենտրոնի և ՓՄՁ համագործակցություն ասոցիացիյի կողմից։