Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Առողջ ապրելակերպի դասընթաց` Ցերեկային կենտրոնի դեռահասների համար [uri] => /news/healthy-lifestyle-training-for-day-care-center-youth.html [id] => 187 [content] => 1 ) 1
Առողջ ապրելակերպի դասընթաց` Ցերեկային կենտրոնի...

Առողջ ապրելակերպի դասընթաց` Ցերեկային կենտրոնի դեռահասների համար

09.04.2016
Առողջ ապրելակերպի դասընթաց` Ցերեկային կենտրոնի դեռահասների համար

Ապրիլի 9-ին ՀԿԽԸ «ՄԻԱՎ-ի կանխարգելումը Հայաստանում» ծրագրի կամավորներն ու աշխատակիցը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արարատյան Հայրապետական Թեմի «Ցերեկային կենտրոն»-ի դեռահասների համար անցկացրեցին «Առողջ սնունդ» թեմայով ուսուցողական դասընթաց` Կարմիր Խաչի և Կարմիր Մահիկի Ընկերությունների Միջազգային Ֆեդերացիայի կողմից մշակված «Ոչ վարակիչ hիվանդությունների (ՈՎՀ) կանխարգելում և վերահսկում» թեմայի շրջանակներում:

Լսարանում ներկա էին նաև «Ցերեկային կենտրոն»-ի քահանա Տեր Գրիգոր Գրիգորյանը, հոգեբանը, ծնողներ:
Դասընթացի առաջին բաժնում «Անառողջ սնունդ»-ը ներկայացվեց որպես ՈՎՀ-ի առաջացմանն ու զարգացմանը նպաստող չորս ռիսկի գործոններից մեկը, նշվեց, որ 50%-ով առողջությունը կախված է առողջ ապրելակերպից, որն առաջին հերթին ասոցացվում է առողջ սննդակարգի հետ:

Երկրորդ բաժինը նվիրված էր սննդանյութերում օրգանիզմին անհրաժեշտ բաղադրիչներին (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր, վիտամիններ, հանքային աղեր) և, սննդի օրվա չափաբաժնում, դրանց քանակներին:
Դասընթացի երրորդ բաժնում լսարանի ուշադրությունը հրավիրվեց օրվա ընթացքում ռեժիմով և բալանսավորված սնվելու կարևորությանը;
Երեխաների կողմից մեծ ոգևորությամբ ընդունվեց նաև ընդմիջմանը կամավորների կազմակերպված հետաքրքիր խաղը, որից հետո Գոհար Հակոբյանը, Գոհար Թորոսյանն ու Սեդա Աբգարյանը ներկայացրեցին մի քանի մրգերի ու բանջարեղենի օգտակար հատկությունները` ընթացքում նրանց հյուրասիրելով մրգերով:
Դասընթացն ավարտվեց ինտերակտիվ հարց-պատասխանով:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ