Բրինձ, շաքարավազ, մակարոն, ձեթ և այլ սննդամթերք՝ 2018թ․ նոյեմբերից Սևանի, Եղեգնաձորի, Աշտարակի 210 միայնակ տարեցներ ամեն ամիս սննդային փաթեթ են ստանում Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից, իսկ Մասիսի բարեգործական ճաշարանում 85 տարեցի համար տաք ճաշ է պատրաստվում երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ օրերին։
Ծրագիրն իրականացվում է Շվեյցարական Կարմիր խաչի աջակցությամբ։