Այսօր, ապրիլի 27-ին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորները մասնակցել են ամենամյա «Ծաղկահավաք» միջոցառմանը, որը կազմակերպվել է «ԱՐԱԼԵԶ» բարեգործական ՀԿ-ի կողմից՝ վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի օժանդակությամբ։ Միջոցառմանը տեղադրվել է նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության առաջին օգնության տաղավար։
Նախաձեռնությունը մեկտեղում էր պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով, կրկին օգտագործելու առաքելությունը: