Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Սիրիահայ աշակերտները ծառեր տնկեցին դպրոցի բակում [uri] => /news/syrian-armenian-pupils-have-planted-trees-in-the-school-yard.html [id] => 117 ) 1
Սիրիահայ աշակերտները ծառեր տնկեցին դպրոցի...

Սիրիահայ աշակերտները ծառեր տնկեցին դպրոցի բակում

17.03.2015
Սիրիահայ աշակերտները ծառեր տնկեցին դպրոցի բակում

Մարտի 10-ին, Երևանի Նելսոն Ստեփանյանի անվան թիվ 71 դպրոցում Հայկական Կարմիր խաչի ընկերությունը «Սիրիահայ երեխաների կայուն զարգացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպել էր ծառատունկ:

ՀԿԽԸ երիտասարդ կամավորները երեխաներին բաժանեցին ձեռնոցներ, բահեր և ցնցուղներ: Դպրոցականները` կամավորների օգնությամբ, ծառերի համար նախատեսված փոսեր փորեցին և աղբից մաքրեցին ծառերի հարակից տարածքը: Ծրագրի շահառու 18 աշակերտներին, որոնք սովորում են 4-ից 7-րդ դասարաններում, դասամիջոցին միացան նաև մյուս դպրոցականները և մեծ նվիրվածությամբ սկսեցին օգնել իրենց ընկերներին:

Ծրագրի մասնակից սիրիահայ դպրոցականներն ու նրանց ընկերները նախօրոք թղթերի վրա գրել էին իրենց երազանքներն ու տեղադրել դրանք տուփերի մեջ: Փոսերը փորելուց հետո կամավորները նրանց բաժանեցին այդ տուփերն ու տնկիները: Ծառերը տնկելուց առաջ նրանք այդ տուփերը փոսերի մեջ դրեցին:   

Դանիական Կարմիր խաի ներկայացուցիչ, ծրագրի տարածաշրջանային պատասխանատու Աննե Կոբաեկը, որը նույնպես այցելելր էր դպրոց, դպրոցի տնօրեն տիկին Գայանե Դեմիրյանի և ուսուցիչների հետ քննարկեց ծրագրի արդյունավետությունն ու օգտակարությունը: Նա զրուցեց նաև Հալեպից եկած 4-րդ դասարանցի աշակերտուհու հետ, ով Աննե Կոբաեկի հարցերին անգլերեն էր պատասխանում և շատ ոգևորված էր հյուրի հետ իր զրույցից:

Երեխաներն այնքան էին խանդավառվել ծառատունկից, որ չէին ցանկանում վերադառնալ դպրոց` դասերը շարունակելու: Նրանք խոստացան որ հոգ կտանեն ծառերի մասին և ամեն օր կխնամեն դրանց: 

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը` Դանիական Կարմիր խաչի հետհամագործակցությամբ, ս.թ. օգոստոսից իրականացնում է «Սիրիահայ երեխաներիկայուն զարգացումը Հայաստանում» ծրագիրը, որը կտևի մեկ տարի: Ծրագիրըմշակված է Կարմիր խաչի/Կարմիր մահիկի Ազգային ընկերությունների ֆեդերացիայի(ԿԽՄՖ) և Սեյվ դը Չիլդրեն հիմնադրամի կողմից համատեղ մշակված մեթոդի հիմանվրա: Ծրագրի նպատակն է աջակցել Հայաստանում սիրիահայ երեխաների ինտեգրմանգործընթացին և կայուն զարգացմանը:

Կազմակերպչական ծավալուն աշխատանքներից հետո` ս.թ. նոյեմբերից, Երևանի թվով13 դպրոցներում կազմակերպվում են ծրագրով նախատեսված ինտերակտիվպարապմունքները` սիրիահայ և տեղացի երեխաների մասնակցությամբ:

Երեխաները պարապմունքներին մասնակցում են մինչև 18 անձից բաղկացած խմբերովև ոչ ֆորմալ մեթոդներով` դերախաղեր, քննարկումներ, նկարչություն, պար և այլն, անդրադառնում այնպիսի խնդիրների, ինչպիսիք են վախի և սթրեսի հաղթահարում, շրջակա միջավայրի ճանաչում, ապագայի կառուցում և այլն:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ