Ինչպե՞ս հանգստացնել արտակարգ պատահարներից տուժածներին, նրանց հարազատներին, չկորցնել ինքնատիրապետումը սթրեսային իրավիճակներում և օգնել մյուսներին. այս և այլ թեմաներին մարզերում բնակվող 44 կամավորներ ծանոթացան օգոստոսի 12-ին և 13-ին «Առաջին օգնություն» թեմայով դասընթացի ընթացքում:
Դասընթացի ժամանակ կամավորները հնարավորություն ունեցան գործնականում կիրառել ստացած գիտելիքներն ու հմտությունները:
Հայկական Կարմիր խաչի ընկերությունը դասընթացն իրականացնում է «ԵՄ-ն հանուն երիտասարդության աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակներում: