Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ավարտվեցին «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի միջոցառումները «Ժպիտների ակումբներ» հաճախող երեխաների համար։ [uri] => /news/summer-camps-wrapped-up.html [id] => 532 ) 1
Ավարտվեցին «Ամառային բակային ճամբար»...

Ավարտվեցին «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի միջոցառումները «Ժպիտների ակումբներ» հաճախող երեխաների համար։

04.10.2022
ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ
Ավարտվեցին «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի միջոցառումները «Ժպիտների ակումբներ» հաճախող երեխաների համար։
Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվող «Կրթության հասանելիության ապահովում սահմանամերձ համայնքների աշակերտների և Ղարաբաղյան հակամարտության հետևանքով տեղահանված երեխաների համար» ծրագրի շրջանակներում ավարտվեցին «Ամառային բակային ճամբար» բաղադրիչի միջոցառումները՝ շահառու 10 համայնքներում գործող «Ժպիտների ակումբներ» հաճախող երեխաների համար։
Քառօրյա բակային ճամբարները կազմակերպվել են՝ Գեղանուշ, Սյունիք, Տեղ, Հրազդան, Ծաղկաձոր, Վարդենիս, Մեծ Մասրիկ, Մասիս, Մեծամոր և Երևան համայնքներում։
 
Ճամբարներին մասնակցեց Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով տեղահանված և սահմանամերձ համայնքների 235 երեխա։
Քառօրյա բակային ճամբարների ընթացքում երեխաներն այցելեցին պատմամշակութային ու ժամանցային վայրեր՝ Օշականի եկեղեցի, Շոկոլադի գործարան, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, Սյունիքի Սուրբ Հռիփսիմե եկեղեցի և այլն, մասնակցեցին սպորտային, մշակութային, բնապահպանական և ինտելեկտուալ խաղերի ու միջոցառումների։ Խաղերում հաղթողները պարգևատրվեցին պատվոգրերով ու հուշանվերներով։
 
- Ամառային արձակուրդի ամենաուրախ ու ամենահետաքրքիր օրերն էին այս չորս օրերը, -պատմում է Սյունիքի մարզի սահմանամերձ Տեղ համայնքի 6-րդ դասարանի աշակերտ Ռուբեն Գյագունցը։ - Սովորեցինք թիմում աշխատել, ավելի լավ ճանաչեցինք միմյանց, նոր գիտելիքներ ստացանք մարդասիրական արժեքների ինչպես նաև հայրենի Սյունիքի տեսարժան վայրերի ու պատմամշակութային կոթողների մասին։ Ափսոս, որ շատ կարճ էր ճամբարը, շատ կցանկանայինք, որ օրերը շատ լինեին, քանի որ մեր համայնքում երեխաների համար զբաղմունքի ու զվարճանքի այլ հնարավորություն չկա։ 
 
Բակային ճամբարների աշխատանքները համակարգվում և իրականացվում էին ՀԿԽԸ համայնքային լիդերների և կամավորների միջոցով։
 
«Ժպիտների ակումբներում»՝ ուսումնական տարին սկսվելուն պես վերսկսվեցին նաև դասապատրաստումները:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ