Հայկական Կարմիր խաչի ընկերությունը Ավստրիական Կարմիր խաչի և Լիխտենշտեյնի Կարմիր խաչի աջակցությամբ վերսկսում է «Ժպիտների ակումբ» ծրագիրը: Ծրագրի նպատակն է խթանել մշակութային, սպորտային և ինտելեկտուալ միջոցառումները հանրակացարանաբնակ 7-14 տարեկան երեխաների համար, ովքեր մասնակցում են Երևանի և Կոտայքի ամենօրյա դասերին։
Վերսկսելով «Ժպիտների ակումբ» ծրագիրը, Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավորներն ամեն օր կայցելեն երեխաներին, կօգնեն տնային առաջադրանքների հարցում, ինչպես նաև կվերագործարկեն առանձին խմբակները, ինչպիսիք են անգլերենի, կերպարվեստի և այլն՝ հնարավորություն տալով երեխաներին ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել կոնկրետ առարկաների վերաբերյալ։
Կամավորների կողմից կկազմակերպվեն տարբեր միջոցառումներ երեխաների ընդհանուր զարգացման համար՝ այցելություններ թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր։ Միջոցառումներ կկազմակերպվեն նաև տոներին, ինչպիսիք են Ամանորը, Զատիկը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և այլ հատուկ տոներ։