Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Երևանի հանրակացարաններում շարունակում են գործել «Ժպիտների ակումբները» [uri] => /news/smile-clubs-are-continuing-to-operate-in-yerevan-dormitories.html [id] => 551 ) 1
Երևանի հանրակացարաններում շարունակում են...

Երևանի հանրակացարաններում շարունակում են գործել «Ժպիտների ակումբները»

28.03.2023
ԿԱՄԱՎՈՐՆԵՐ
Երևանի հանրակացարաններում շարունակում են գործել «Ժպիտների ակումբները»

Օֆելյա Գ.-ն 14 տարեկան է, սովորում է 9-րդ դասարանում: Արդեն 2 տարի է ինչ հաճախում է Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից կազմակերպվող «Ժպիտների ակումբ», որը գործում է Երևանի հանրակացարաններից մեկում, որտեղ ինքն ապրում է:   

- Երբ կամավորները գալիս են, մի տեսակ ոնց որ մեր օրը լցվի, ավելի ուրախ ու հետաքրքիր  է անցնում, հետո շատ բաներ ենք սովորում կամավորներից, խաղեր ենք խաղում, մի խոսքով շատ հավես է անցնում, - ասում է նա:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2022 թվականի հոկտեմբերին Ավստրիական Կարմիր և Լիխտենշտենյի Կարմիր խաչերի աջակցությամբ վերսկսեց «Ժպիտների ակումբ» ծրագիրը, որի շրջանակներում Երևանի և Աբովյանի 2 հանրակացարաններում բնակվող 7-14 տարեկան երեխաների համար իրականացվում են ոչ ֆորմալ կրթական միջոցառումներ՝ նպաստելու նրանց ինտրեգրմանը և ընդհանուր զարգացմանը: ՀԿԽԸ կամավորներն ամեն օր այցելում են երեխաներին, օգնում տնային առաջադրանքների հարցում, ինչպես նաև կազմակերպում առանձին խմբակները, ինչպիսիք են անգլերենի, կերպարվեստի և այլն, հնարավորություն տալով երեխաներին ավելի խորը գիտելիքներ ձեռք բերել կոնկրետ առարկաների վերաբերյալ։

Կամավորները կազմակերպում են  նաև այցելություններ թատրոններ, թանգարաններ և մշակութային այլ վայրեր։ Միասին տոնում են  Ամանորը, Զատիկը, Երեխաների պաշտպանության միջազգային օրը և այլ տոներ։

 

- Օֆելյան մեծ սիրով է սպասում խմբակներին և դպրոցում էլ առաջադիմել է, - ասում է Օֆելյայի մայրիկը՝ Մարինեն, - շատ շնորհակալ ենք կամավորներին իրենց աշխատանքի համար:

Անի Գևորգյանը Հայկական Կարմիր խաչի ընկերության կամավոր է ավելի քան 5 տարի, և արդեն համարվում է առաջնորդ (լիդեր) կամավոր:

- Առաջին հերթին զարգացել են իմ կազմակերպչական և թիմային աշխատանքի հմտությունները, ապա ձեռք եմ բերել շատ ընկերներ,  - պատմում է Անին, - Հայկական Կարմիր խաչում կամավոր լինելու շնորհիվ կարողացել եմ փոխանակման ծրագրով լինել արտասահմանում, ինչը գիտելիքներ և փորձ ստանալու  մեծ հնարավորություն տվեց: «Ժպիտների ակումբում» շատ հաճելի է տեսնել երեխաների  առաջադիմությունը դպրոցում, երբ երեխան, որի հետ աշխատում ես, սկսում է 9-10 ստանալ, ավելի կարգապահ ու պարտաճանաչ դառնալ:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ