«ԵՄ-ն հանուն երիտասարդության․ աշխատունակության խթանում» ծրագրի շրջանակում մարտի 27-28-ին տեղի ունեցավ «Մեդիագրագիտության հիմունքներ» թեմայով 2-օրյա դասընթաց, որին մասնակցեց 30 երիտասարդ Տավուշի և Գեղարքունիքի մարզերից։
Դասընթացի նպատակն էր զարգացնել մեդիա ոլորտում տեղեկատվություն ստանալու, վերլուծելու, գնահատելու մասնակիցների հմտությունները՝ հաղորդակցման բոլոր ձևերի կիրառմամբ։ Զարգացնելով վերլուծական հմտությունները՝ մասնակիցները սովորեցին օբյեկտիվ գնահատական տալ որակյալ և ոչ պրոֆեսիոնալ մեդիաներին և տարբերակել կեղծ լրատվությունը ճշմարիտից։ Տեսական և գործնական ժամերի շնորհիվ նրանք պատկերացում կազմեցին թվային միջավայրում հետաքննական լրագրության միտումների մասին և ձեռք բերեցին սոցիալական ցանցերից օգտվելու նոր գիտելիքներ։ Բջջային սարքերի միջոցով սովորեցին որակյալ լուսանկարներ ստանալու հնարքները։