Դեկտեմբերի 8-ին` Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ, Հայկական Կարմիր խաչի ընկերությունը՝ Գառնիի կամավոր հրշեջ փրկարար խմբի, ինչպես նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Փրկարար ուժերի վարչության և Կոտայքի մարզի Փրկարար ծառայության վարչության աշխատակիցների հետ համատեղ իրականացրեցին տագնապ-վարժանք․ պայմանական վիրավորներին ցուցաբերվեց առաջին օգնություն, ապա դպրոցի աշակերտների և ուսուցիչների համար կազմակերպվեց «Երկրաշարժի ժամանակ վարվելակերպի կանոնները» խորագրով սեմինար։