Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => «Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի մեկնարկը Հայաստանում [uri] => /news/climate-forum-east.html [id] => 41 [content] => 0 ) 1
«Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի մեկնարկը...

«Կլիմայի արևելյան հարթակ» ծրագրի մեկնարկը Հայաստանում

14.05.2013

Մայիսի 13-ին Հայկական Կարմիր խաչի (ՀԿԽԸ) ընկերությունը` «Անի Պլազա» հյուրանոցում, կազմակերպել էր  «Կլիմայի արևելյան հարթակ»  ծրագրի մեկնարկային հանդիպումը: Տարածաշրջանային ծրագիրը, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության, Ավստրիական զարգացման գործակալության, Ավստրիական Կարմիր խաչի ընկերության և Բնության համաշխարհային հիմնադրամի կողմից, իրականացվում է Արևելյան Գործընկերության վեց պետություններում` Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Մոլդովա, Ուկրաինա և Բելառուս: 

Ծրագրի մեկնարկային հանդիպմանը  ներկա էր ավելի քան 30 մասնակից, այդ թվում` ազգային հասարակական կազմակերպությունների, Հայաստանում  հավատարմագրված միջազգային կազմակերպությունների, ՀՀ բնապահպանության նախարարության, ինչպես նաև մարզային ինքնակառավարման մարմիններ ներկայացուցիչներ:

Բացման խոսքով հանդես եկան ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը,  ԵՄ պատվիրակության  ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան և ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ Արամ Գաբրիելյանը:

ԵՄ պատվիրակության ղեկավարը նշեց, որ բոլոր պետությունների պարտականությունն է իրազեկել հանրությանը կլիմայի փոփոխության մասին և հավելեց, որ Եվրոպական միությունը հետևելու է ծրագրի ընթացքին:                                     ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը նշեց, որ կլիմայի փոփոխությունը մարտահրավեր է ոչ միայն Հայաստանի, այլ նաև տարածաշրջանի և ամբողջ աշխարհի համար, և, որ Կլիմայի փոփոխությունը բացասական է ազդում մարդկային գործունեության բոլոր ոլորտների վրա:                                                                           

ՀՀ բնապահպանության նախարարության ներկայացուցիչ` Արամ Գաբրիելյանն ընդգծեց, որ այս տարածաշրջանի էկոհամակարգն առավել խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամաբ, Հայաստանում` հատկապես ջրային էկոհամակարգը և գյուղատնտեսությունը:  Մասնագետի հավաստմամբ,  տարբեր երկրներ ունեն տարբեր խոցելի ոլորտներ, հետևաբար հարմարվողականության միջոցառումները նույնպես տարբեր պետք է լինեն: 

Առաջին մասից հետո, պրն. Գաբրիելյանը ներկայացրեց Կլիմայի փոփոխությունը Հայաստանում, որին հաջորդեցին քննարկումները: Այնուհետև, «Կլիամայի արևելյան հարթակ» ծրագրի համակարգողը ներկայացրեց ծրագիրը, իրագործման ժամանակացույցը, ինչպես նաև նախատեսված փոխըմբռնման հուշագիրը, որը պետք է ստորագրվի ՀԿԽԸ-ի և ծրագրի շրջանակներում ձևավորվող «Կլիմայի հայկական հարթակ»  ցանցի անդամների միջև:  

«Կլիմայի հայկական հարթակ» ցանցի գործունեության բարեհաջող մեկնարկը միաձայն հայտարարվեց կայացած:                                                                            

Հանդիպման վերջին մասում քննարկվեց «Կլիմայի հայկական հարթակ» ցանցի գործողությունների պլանը: Բոլոր մասնակիցները համաձայնեցին իրենց մասնակցությունն ունենալ ծրագրի շրջանակներում ձևավորվող հարթակին, իսկ այդ մասնակցության ձևաչափը կներկայացնեն հունիսին կայանալիք հանդիպման ժամանակ:  

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ