Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ՀԿԽԸ, ԿԽՄՖ այց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն [uri] => /news/visit-to-the-russian-armenian-humanitarian-response-center.html [id] => 541 ) 1
ՀԿԽԸ, ԿԽՄՖ այց Ռուս-հայկական մարդասիրական...

ՀԿԽԸ, ԿԽՄՖ այց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

15.12.2022
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ՀԿԽԸ, ԿԽՄՖ այց Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն

Դեկտեմբերի 12-ին Ռուս-հայկական մարդասիրական արձագանքման կենտրոն էին այցելել Հայկակական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) և Կարմիր խաչի և Կարմիր մահիկի ընկերությունների միջազգային ֆեդերացիայի (ԿԽԿՄՄՖ)  ներկայացուցիչները՝ ծանոթանալու Կենտրոնի ուսումնական և նյութական բազային, ինչպես նաև նրա հիմնական գործունեությանը:

 

ՀԿԽԸ գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանը և Կենտրոնի տնօրեն Յուրի Պոլեշչյուկը  բարձր գնահատեցին Կենտրոնի հետ սերտ համագործակցությունը, որի շրջանակներում վերապատրաստվում են ՀԿԽԸ Արագ արձագանքման և առաջին օգնության թիմերը, իրականացվում են համատեղ միջոցառումներ և մարդասիրական ծրագրեր: Կենտրոնի տնօրենը շեշտեց,  որ ՀԿԽԸ պրոֆեսիոնալ անձնակազմի և կամավորների ներգրավվածությունը բարձր որակ է հաղորդում համագործակցությանը:

 

 

ԿԽԿՄՄՖ տարածաշրջանի ղեկավար Դավրոն Մուհամադիևը  ներկայացրեց արտակարգ իրավիճակների ժամանակ ԿԽԿՄՄՖ ֆինանսավորման գործիքները, մասնավորապես DREF՝ Արտակարգ իրավիճակների արձագանքման ֆոնդը:  Նշվեց նաև ՀԿԽԸ միջազգային փորձը Հոգեկան առողջության և առաջին օգնության ոլորտներում, մասնավորապես, որ տարածաշրջանում միայն Հայկական Կարմիր խաչի ընկերությունն է ացնել  ԱՕ դասընթացների միջազգային որակը հավաստող ատեստացիա: Մեծապես կարևորվեց, որ հոգեբանական աջակցությունը տրամադրվում է ոչ միայն շահառուներին և տուժածներին, այլև արձագանքներում ներգրավված անձնակազմին և կամավորներին:

Անդրադարձ կատարվեց նաև Կենտրոնի լոջիստիկ կարողություններին և քննարկվեց դրա հնարավորությունները համատեղ օգտագործելու հնարավորությունները:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ