Հայկական Կարմիր խաչի ընկերության՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համատեղ իրականացվող «Ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագիծ (ՌԻԱՎ) 2022» ծրագրի շրջանակներում ապրիլ-մայիս ամիսների ընթացքում Տավուշի մարզի Բաղանիս, Ոսկեպար, Բերդավան սահմանամերձ համայնքների դպրոցներում տիկնիկային թատրոնների և դերային վարժությունների միջոցով իրականացվել է ռիսկերի իրազեկում և անվտանգ վարքագծի ուսուցում՝ նախատեսված աշակերտենրի, ուսուցիչների և ծնողների համար։ Նպատակն էր անհրաժեշտ գիտելիքներ տրամադրել ականների և պատերազմի պայթուցիկ մնացորդների տեսակների և դրանց ազդեցության, գնդակոծության և հրետակոծության ընթացքում անվտանգ վարքագծի ընդհանուր կանոնների վերաբերյալ՝ նպաստելու պայթուցիկ զինամթերքի վտանգով պայմանավորված դժբախտ պատահարների նվազեցմանը։