Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) Ստեփանավանի տարածքային մասնաճյուղի հատուկ փրկարարական ջոկատի կամավորները մասնակցեցին Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության կողմից Ստեփանավանի կիրճի տարածքում կազմակերպված հրդեհաշիջման աշխատանքների ուսումնավարժանքին։
Ուսումնավարժանքի նպատակն էր անտառածածկ տարածքներում հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման ընթացքում հրշեջ- փրկարարների հմտությունների զարգացումը, ինչպես նաև պատասխանատու այլ կառույցների հետ գործակցության ամրապնդումը։
ՀԿԽԸ կամավորներն իրենց հատկացված տեղամասում լիարժեք կատարել են իրենց առջև դրված խնդիրը՝ պատրաստ են արտակարգ իրավիճակում արագ արձագանքելու և ճիշտ մարտավարությամբ գործելու։