Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ԱԱԹ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի հանրային լողափերում [uri] => /news/disaster-response-team-is-on-duty-at-public-beaches-of-lake-sevan.html [id] => 592 ) 1
ԱԱԹ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի...

ԱԱԹ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի հանրային լողափերում

21.08.2023
ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՆ
ԱԱԹ հերթապահություն է իրականացնում Սևանա լճի հանրային լողափերում

Օգոստոսի 19-ին Հայկական կարմիր խաչի ընկերության արագ արձագանքման թիմը, որը հերթապահություն էր իրականացնում Սևանի հանրային լողափում, ականատես լինելով ավտոթվարի, անմիջապես արձագանքել է դեպքին։

Կամավորները զգուշացրել են, որ պետք է փակել գազատարը՝ գազի արտահոսքից խուսափելու համար։

Վարորդին, որն ուներ ոտքերի բաց կոտրվածքներ, ցուցաբերվել է առաջին օգնություն՝ դադարեցվել է արյունահոսությունը, իրականացվել է վերջույթների անշարժացում։ ՆԳՆ ՓԾ ջրափրկարարների ժամանելուն պես՝ կամավորներն օգնել են տուժածին պատգարակով տեղափոխել նրանց մեքենա։ Հայկական կարմիր խաչի կամավորներից մեկն ուղեկցել է տուժածին մինչև Սևանի հիվանդանոց՝ ճանապարհին վերահսկելու նրա վիճակը։

Մինչ կամավորների մի մասն առաջին օգնություն է ցուցաբերել, մյուսները հոգեբանական առաջին օգնություն են ցուցաբերել ականատեսներին։

Ժամը 21:00-ի սահմաններում 28-ամյա Սարգիս Ք.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66-կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մ գլորվելով կիսակողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի լճափնյա հատվածում:

ՀԿԽԸ Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց Ձորի, Սյունիքի, Արարատի և Երևանի մարզային մասնաճյուղերի աղետների արագ արձագանքման թիմերը՝ ՆԳՆ Գեղարքունիքի մարզային փրկարար ծառայության հետ համատեղ, հուլիս-օգոստոս ամիսներին հերթապահություն են իրականացնում Սևանա լճի երեք հանրային լողափերում՝ անհրաժեշտության դեպքում առաջին օգնություն ցուցաբերելով հանգստացողներին։ ԱՕ ծառայությունն իրականացվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հետ համագործակցության շրջանակներում։

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ