Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Աղետների ռիսկի նվազեցումը` քաղաքային համայնքներում [uri] => /news/drr-in-urban-communities.html [id] => 80 ) 1
Աղետների ռիսկի նվազեցումը` քաղաքային...

Աղետների ռիսկի նվազեցումը` քաղաքային համայնքներում

15.08.2014

Օգոստոսի 13-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության Գլխավոր գրասենյակում «ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ  խոցելիության և կարողությունների գնահատման թեմայով աշխատանքային հանդիպում` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար անձնակազմի հետ:

Աշխատանքային խմբում ընդգրկված էին ԱՌՆԱՊ հիմնադրամի փոխտնօրեն Արա Բարսեղյանը,  ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանը, թաղապետարանի վարչությունների ղեկավարները:

ՀԿԽԸ Աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի վարիչ Էդմոն Ազարյանը ողջունեց ներկաներին և շնորհակալություն հայտնեց հանդիպումը կարևորելու համար: Հույս հայտնեց, որ համագործակցությունը կառուցողական կլինի: Ներկայացնելով« ԱՌՆ քաղաքային համայնքներում»  ծրագիրը, Է.Ազարյանը նշեց.

Ամբողջ աշխարհում գրանցվել է բնական և տեխնածին աղետների թվի աճ: Այսօր մարդկության առաջ նոր մարտահրավեր է կանգնած` ուրբանիզացիան: Քաղաքային բնակչության թիվը գնալով մեծանում է, ինչը հանգեցնում է գերբնակեցման, մեծ քաղաքներում` անկանոն կառուցապատման, օդի աղտոտվածության և այլ խնդիրների: Դրանց գումարվում է նաև կլիմայի փոփոխությունը:

Հաշվի առնելով այդ հիմնախնդիրը, ՄԱԿ-ի ԱՌՆՄՌ-ն նախաձեռնել է «Իմ քաղաքը պատրաստվում է» արշավը, որի շրջանակներում մշակվել է դիմակայուն քաղաքի 10 հիմնական պայման:

Այս պիլոտային ծրագիրն իրագործելու համար, որի նպատակը նույնպես դիմակայուն քաղաքային համայնք ունենալն է, աշխարհի տարբեր տարածաշրջաններից ԿԽՄՖ-ի կողմից ընտրվել են հինգ քաղաքներ, որոնցից մեկն էլ Երևանն է: Մեր փորձը նաև ներկայացնելու ենք Գլոբալ համաժողովի ժամանակ, որից հետո այն կկիրառվի այլ երկրներում: 

«ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագրի շրջանակներում իրականացվել է հետազոտություն, որի շնորհիվ պարզվել են քաղաքային և գյուղական համայնքների տարբերությունները` ԱՌՆ համատեքստում: Ուսումնասիրվել են նաև Երևանին սպառնացող վտանգները, Երևանի փրկարարական վարչության հետ սերտ համագործակցությամբ, որպես թիրախ, ընտրվել է Աջափնյակի վարչական շրջանը`ծրագրով նախատեսված վտանգների, խոցելիության և կարողությունների պիլոտային գնահատում իրականացնելու համար:

Աջափնյակ համայնքի ղեկավար Արտավազդ Սարգսյանը ողջունեց նման նախաձեռնությունը և ասաց.

Ես միշտ պատրաստ եմ աջակցել նման ծրագրերին և կարծում եմ, որ մենք շատ արդյունավետ համագործակցություն կունենաք այս ոլորտում:  

Այնուհետև ԱՌՆԱՊ հիմնադրամի փոխտնօրեն Արա Բարսեղյանը  ներկայացրեց կառույցի գործունեությունը` ԱՌՆ  շարժական գրադարան նվիրելով Աջափնյակ համայնքին:

ԱԻՆ Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր Համլետ Մաթևոսյանը, որը, որպես փորձագետ, իրականացրել էր «ԱՌՆ քաղաքային համայնքներում» հետազոտությունը,  ներկայացրեց այսօր Հայաստանում Աղետների ռիսկի կառավարման հիմնախնդիրները, ինչպես նաև իրականացված հետազոտության արդյունքները:

Զեկույցներին հաջորդեց Աջափնյակ համայնքի ԱՌՆ ինքնագնահատումը: 5 բալի սանդղակով գնահատվեցին համայնքի կարողությունները, պատրաստվածությունը, տարհանման, արձագանքման պլանները, աշխատակազմի իրազեկվածությունը և ԱՌՆ-ին առնչվող այլ հարցեր:

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն ձեռք բերվեց գնահատման գործընթացը տեղական մակարդակում շարունակելու հարցում:

Հաջորդ հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 15-ին, որին կմասնակցեն 40 համայնատիրությունների ներկայացուցիչներ:

«ԱՌՆ քաղաքային համայնքներում» ծրագիրն իրականացվում է Իրանական Կարմիր մահիկի ընկերության ֆինանսավորմամբ և ԿԽՄՖ օժանդակությամբ: 

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ