Շիրակի մարզի Քեթի համայնքը գտնվում է քամոտ գոտում, և ձմռանը ձնաբքերը լուրջ վտանգներ են ստեղծում համայնքի համար: Ճանապարհները փակվում են, առաջանում է 1-ից 3 մետրանոց շերտ, որն անմիջապես ցրտից քարանում է, իսկ մաքրելը դժվարանում է:
Այդ պատճառով էլ Համայնքային կամավորական թիմի անդամները, հետևելով իրենց կարգախոսին`«Մենք ենք պահպանելու մեր համայնքը», կանխարգելման նպատակով որոշեցին ծառատունկի միջոցով պաշտպանիչ շերտ ստեղծել:
Ձնաբքերի ազդեցությունից առավել վտանգավոր՝ հյուսիսային կողմից ծառեր տնկվեցին, որը հետագայում կունենա դրական արդյունքներ՝ քամիներից պաշտպանող շերտ, կանաչ գոտու ավելացում և մաքուր օդ: