Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => ԵՄ, ԱԻՆ և Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեցին ՀԿԽԸ [uri] => /news/mes-eu-representatives-visit-arcs.html [id] => 501 ) 1
ԵՄ, ԱԻՆ և Ավստրիական Կարմիր խաչի...

ԵՄ, ԱԻՆ և Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեցին ՀԿԽԸ

22.11.2021
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԵՄ, ԱԻՆ և Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչներն այցելեցին ՀԿԽԸ
Նոյեմբերի 19-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) կենտրոնական գրասենյակ էին այցելել ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը, Եվրամիության պատվիրակության առաջին քարտուղար, Համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ Սիլյա Կասմանը, Ավստրիական Կարմիր խաչի ներկայացուցիչներ Թիերի Ժիրարը և Էլմար Գոյբլը՝ քննարկելու «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի ձեռքբերումները և շարունակականության հնարավորությունները:
ՀԿԽԸ գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը, ներկայացնելով Ազգային ընկերության գործունեությունը եւ Աղետների կառավարումը՝ որպես ռազմավարական ուղղություն, նշեց, որ ՀԿԽԸ-ն կիսում է Կարմիր խաչի միջազգային շարժման փորձն այս ոլորտում՝ աջակցելով Կառավարությանը ԱՌՆ և բնակչության պաշտպանության գործում:
- Հրշեջ-փրկարարական հենակետերի և համայնքային կամավորական ջոկատների ստեղծումը Կոտայքի և Լոռու մարզերում այս ծրագրի մեծ ձեռքբերումն է: Ընդհանուր առմամբ այս ծրագիրը ես շատ հաջողված եմ համարում և հույս ունեմ այս փորձը կկարողանանք կիրառել նաև մյուս մարզերում, - ասաց տիկին Եղիազարյանը: - Շնորհակալ եմ մեր գործընկերներին, ինչպես նաև ԱԻՆ Փրկարար ծառայությանը և տեղական ինքնակառավարման մարմիններին՝ այս ծրագիրը համատեղ ջանքերով կյանքի կոչելու համար:
ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը շեշտեց, որ ԱԻՆ-ը մեծապես կարևորում է կամավորների ներգրավումը հրշեջ-փրկարարական աշխատանքներում և բարձր է գնահատում համագործակցությունը Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ:
Եվրամիության պատվիրակության առաջին քարտուղար տիկին Սիլյա Կասմանը շնորհավորեց ծրագիրն իրականացնողներին՝ հաջող ընթացքի համար, նշելով, որ այս մոդելը շատ արդյունավետ էր և կօգնի ԱԻՆ-ին նվազագույն ռեսուրսներով հասանելի լինել հեռավոր համայնքներում: Որպես հաջող փորձ՝ այն կարող է ներառվել նաև ԵՄ ապագա ծրագրերում:
ԵՄ եւ Ավստրիական Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվող «Կամավոր կարողությունների միջոցով բնակչության պաշտպանության համակարգերի ամրապնդում» ծրագրի շրջանակներում Կոտայքի Գառնի և Լոռու Մեծ Պառնի համայնքներում հիմնվել են հրշեջ փրկարարական հենակետեր: Համայքնապետարանների կողմից տրամադրվել և վերանորոգվել են հենակետերի շենքերը: ԱԻՆ-ը՝ կառավարության որոշման համաձայն, համայնքներին տրամադրել է հրշեջ - մեքենա, ՀԿԽԸ կողմից ընտրվել են 40 - ական կամավորներ, որոնք անցել են դասընթացների շարք, այդ թվում հրշեջ - փրկարարության դասընթաց, որն անցկացրել են ԱԻՆ-ի մասնագետները: ՆԵրկա պահին կամավորները որակավորման քննությունների և ակտիվացման փուլում են:
Կամավորները գործելու են ստանդարտ գործողությունների ընթացակարգերի հիման վրա, որոնք համատեղ մշակել են ՀՀ ԱԻՆ-ը, Ավստրական Կարմիր խաչը և Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
ՀԿԽԸ-ի կողմից կամավորներին տրամադրվել են անհրաժեշտ արտահագուստ և փրկարարարկան գույք, Ավստրիական Կարմիր խաչը հրշեջ մեքնենաները համալրել է հատուկ հրշեջների համար նախատեսված մարտական համազգեստով և գույքով՝ յուրաքանչյուր մեքենային 5 մարտական անձնակազմ հաշվարկով:
    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ