Հուլիսի 19-ին Հայկական Կարմիր խաչի ընկերության գրասենյակում տեղի ունեցավ եռակողմ պայմանագրի ստորագրման արարողություն "Էկո Փիս" ՀԿ-ի հետ:
"Կլիմայի արևելյան հարթակ 2" ծրագրի շրջանակներում ս.թ. մայիսին Ցանցի կարողությունների հզորացմանն ուղղված դասընթացների կազմակերպման նպատակով հայտարարվել էր դրամաշնորհային մրցույթ, որտեղ հաղթող էր ճանաչվել "Էկո Փիս" ՀԿ-ն:
Պայմանագիրը ստորագրեցին ՀԿԽԸ Գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանը և "Էկո Փիս" ՀԿ-ի նախագահ Քրիստինե Սահակյանը: