Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Ուսումնավարժանքներ ՀՀ Շիրակի մարզում [uri] => /news/simulation-drills-have-been-organized-in-shirak-region.html [id] => 99 [content] => 0 ) 1
Ուսումնավարժանքներ ՀՀ Շիրակի մարզում

Ուսումնավարժանքներ ՀՀ Շիրակի մարզում

31.10.2014

Սույն թվականի Հոկտեմբերի 28-30-ը, ՀՀ Շիրակի մարզում,  «Կառուցենք դիմակայուն տեղական համայնքներ Վրաստանում և Հայաստանում» ծրագրի շրջանակներում կազմակերպվեցին ուսումնավարժանքներ 14 առկա և 4 նորաստեղծ համայնքային արձագանքման կամավորական թիմերի (ՀԱԿԹ) մասնակցությամբ: Ոսումնավարժանքներին մասնակցեցին ՀՀ Շիրակի մարզի տեղական ինքնակառավարման և հանրապետական գործադիր մարմինների հարցերով վարչության պետ Կառլեն Աբրահամյանը, ՀՀ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մարատ Սարիբեկյանը, թիրախային  համայնքների ղեկավարները, «ԼՈՌԷ» փրկարարական ջոկատը, ՀԿԽԸ Աղետների Կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավար՝ Էդմոն Ազարյանը, ՀԿԽԸ Շիրակի մարզային մասնաճյուղի գործադիր տնօրեն՝ Լեռնիկ Մխիթարյանը և այլոք:

Ուսումնավարժանքների ընթացքում համայնքային արձագանքման կամավորական թիմերի անդամները ամրապնդեցին ձեռք բերված գիտելիքները կիրառելով դրանք գործնականում՝ կատարելով այնպիսի վարժություններ ինչպիսիք են՝ գետանց, տուժածների տեղափոխում անվտանգ վայր և առաջին օգնության ցուցաբերում, ավտովթարի ժամանակ ավտոմեքենայի տեղաշարժում օգտագործելով պարանային տեխնիկա, և այլն: Վարժանքների մասնակիցները, մասնավորապես պրն Կ. Աբրահամյանը, Մ. Սարիբեկյանը և թիրախային համայնքների ղեկավարները իրենց խոսքում նշեցին ՀԱԿԹ-ների կարևորեւթյունը համայնքային մակարդակում արտակարգ իրավիճակներին արձագանքման գործընթացում, ինչպես նաև նմանատիպ ուսումնավարժանքների արդյունավետությունը և անհրաժեշտությունը: ՀՀ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Մ. Սարիբեկյանը իր խոսքում նշեց. «Տեսնելով համայնքային արձագանքման կամավորական թիմերի պատրաստվածությունը և ոգևորվածությունը վստահ կարող ենք ասել որ Շիրակի մարզում, ունենք ևս 360 հոգանոց աղետներին արձագանքման կամավորական բանակ, որոնք օժտված են փրկարարական հմտություններով և զինված են համապատասխան գույքով և հարկ եղած դեպքում կկարողանան բարձր մակարդակով արձագանքել ցանկացած արտակարգ իրավիճակի և կազմակերպել որոնողափրկարարական աշխատանքներ և ցուցաբերել առաջին օգնություն»:

ՀԿԽԸ աղետների կառավարման և բնակչության տեղաշարժի բաժնի ղեկավար     Է. Ազարյանը իր խոսքում նշեց. «Հաշվի առնելով այն փաստը, որ ունենք արդեն իսկ կայացած 18 ՀԱԿԹ-եր, աշխատանքներ են տարվում մարզային փրկարար վարչություն հետ, ուղղված այդ թիմերի ինստիտուցիոնալ ինտեգրմանը ՀՀ Շիրակի մարզային փրկարար վարչությունում»:

    ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ