Array ( [label] => Նորություններ [uri] => /news.html [id] => 6 [content] => 0 ) 1
Նորություններ
Array ( [label] => Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում [uri] => /news/the-media-and-the-integration-of-syrian-armenians.html [id] => 202 [content] => 1 ) 1
Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում

Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում

03.07.2016
Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը (ՀԿԽԸ)` Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ հունիսի 30-ին Լոռիում և հուլիսի 1-ին` Շիրակում կազմակերպել էր «Մեդիայի դերը սիրիահայերի ինտեգրման գործում» թեմայով սեմինար: Սեմինարին մասնակցում էին մարզային հեռուստաընկերությունների և օնլայն մեդիայի լրագրողներ, պետական մարմինների լրատվական ծառայությունների, սիրիահայերի խնդիրներով զբաղվող ՀԿ-ների ներկայացուցիչներ:

Սեմինարի նպատակն էր մասնակիցներին ներկայացնել, թե ինչպես են ԶԼՄ-ները լուսաբանում սիրիահայերի խնդիրները, ինչ կերպար են ձևավորում, և արդյոք դա նպաստում է նրանց ինտեգրմանը հասարակության մեջ, հստակեցնել կիրառվող տերմինոլոգիայի հետ կապված հարցերը, ինչպես նաև տեղեկատվական մեկ դաշտ բերել ԶԼՄ-ների և ՀԿ-ների ներկայացուցիչներին:

Սեմինարի մասնակիցները ծանոթացան նաև Հայկական Կարմիր խաչի ընկերության գործունեությանը, հատկապես` սիրիահայերին աջակցության ծրագրերին, մասնավորապես` Սիրիահայերի ինտեգրման խթանում ծրագրին, որի շրջանակներում էլ կազմակերպվել էր սեմինարը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի փորձագետները ներկայացրեցին սիրիահայերին և փախստականներին վերաբերող նյութերի լուսաբանման ժամանակ հանդիպող դժվարությունները, ներկայացրեցին նյութի կառուցման և մատուցման հմտությունները, խոսեցին էթիկայի հարցերից:

Երկու մարզում էլ սեմինարների մասնակիցները նշեցին, որ նան հանդիպումները շատ կարևոր են խնդրի վերաբերյալ տեղեկատվություն ստանալու, ինչպես նաև նման խոցելի խմբերի վերաբերյալ նյութերը գրագետ պատրաստելու համար:

Հայկական Կարմիր խաչի ընկերության տվյալներով Լոռիում ապրում է 7, իսկ Շիրակում` 5 ընտանիք: Ընդհանուր առմամբ ՀԿԽԸ-ում գրանցված է 5500 ընտանիք: Նրանց տրամադրվում է բազմաբնույթ աջակցություն:

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը 2015 թվականի մարտի 1-ից իրականացնում է «Սիրիահայերի ինտեգրման խթանում» ծրագիրը, որի նպատակն է խթանել սիրիահայերի սոցիալ-մշակութային (մասնավորապես երեխաների կրթության ուղղությամբ) և տնտեսական ինտեգրումը (մասնավորապես աշխատանքային ինտեգրման ուղղությամբ): Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրամիության (94%) և Ավստրիական Կարմիր Խաչի կողմից:

Ծրագրի տևողությունը երկու տարի է, իսկ աշխարհագրությունն ընդգրկում է Երևան քաղաքը և Արմավիրի, Արարատի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Արագածոտնի մարզերը:

ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ